Բաղրամյան 26-ի դռները նորից կփակե՞ն

Բաղրամյան 26-ից կատարված գողությունը անեկդոտի թեմա է դարձել, թեպետ իրականությունն այդքան ուրախ չէ, որքան թվում է: Հունվարի 31-ին ոստիկանությունը հաղորդեց ահազանգի մասին, որը ստացել էր ոչ վաղ անցյալում վարչապետի, այժմ արդեն նախագահի նստավայրից: Բաղրամյան 26–ից հուշամեդալներ են գողացել։ Սկզբում գողացել են, մեկ օր հետո` վերադարձրել։ Արդեն քրեական գործ է հարուցվել, ու անչափ կարեւոր է բացահայտել ու հանրությանը տեղեկացնել, թե այդ ով եւ ինչ ռիսկով ու ինչ նպատակներով է ցանկացել գողություն կատարել: Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու էին նախագահականից ահազանգել ոստիկանություն, եթե այս շենքը համարվում է պետական շինություն ու գտնվում է պետական պահպանության ներքո, ամբողջությամբ տեսախցիկներով է պատված: Կարելի էր առանց աղմուկ-աղաղակի, առանց ավելորդ խայտառակության, որ նույնիսկ այս տարածքներում այնքան բարդակ է, որ կարելի է անգամ գողություն անել: Մամուլում հայտնված հայտարարություններից ու իրավապահների հաղորդագրություններից դատելով կարող ենք արձանագրել մի քանի փաստ, առաջին, որ այդ տարածքը չի տեսանկարահանվում, այդ պատճառով էլ դիմել են իրավապահներին, երկրորդը, որ այդ հուշամեդալները բավական թանկարժեք են, հայտնի չէ նաեւ գողության կոնկրետ օրը, դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-30-ն ընկած ժամանակահատվածում։ Ինչեւէ, սպասենք իրավապահների բացահայտումներին, սակայն մինչ դա էլ արդեն հետաքրքիր զարգացումներ են նկատվում: Փաստը, որ մեդալները նորից բերել ու վերադարձրել են իրենց տեղը, միանգամայն խոսուն է: Ի վերջո, եթե գողության փաստն արդեն բարձրաձայնվել է, ապա անկախ մեդալները վերադարձնելու հանգամանքից, իրավապահները պետք է բացահայտեն գողին, հակառակ պարագայում, եթե գործը <<ջրեն>> ու հանրությանը չպարզաբանեն՝ թե ով էր կազմակերել գողությունը եւ ինչ նպատակով, ապա կարելի է սպասել իշխանության հաջորդ գործողություններին: Խոսքը Բաղրամյան 26-ի դռները կրկին փակելու մասին է: Գուցե այս արտասովոր գողությունն էլ հենց այս նպատակով է իրականացվել, Բաղրամյան 26-ից հետո կարող են նույն՝ անվտանգության նկատառումներով փակել նաեւ ԱԺ-ի դարպասները: Ի վերջո, ընտրություններն արդեն անցյալում են ու շոուների ժամանակն անցել է, հիմա պետք է պահել ու պահպանել իշխանությունների անվտանգությունը: Հ.Գ.-Այս իշխանություններն այնպիսի շոուներ են բեմադրում, որ այլեւս չես էլ ուզում բարձրաձայնել, ին կարող է ռազմական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերն էլ եք պահում մի սենյակում, որտեղ տեսախցիկներ չկան: Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am