Նիկոլ Փաշինյանը մեկ քայլ նահանջում է

Մամուլի դեմ արշավը նոր նրբերանգներ է ստանում։ Երկրի առաջին դեմքը, որը հատուկ ստատուսներ եւ լայվեր էր նվիրում «անհնազանդ» լրատվամիջոցներին, որոնք համարձակվում են իրենց համեմատել Հանրապետականների հետ, մամուլը բաժանում «սեւ ու սպիտակի»,ընդ որում առաջինները 90 տոկոս են կազմում, որոնց ետեւում կանգնած են «նախկին իշխանությունները եւ ընդդիմադիր ուժերը»։ Դրանից առաջ էլ հակապետական հռչակում հեռուստաընկերություններից մեկը, ԱԺ նորընտիր պատգամավորները ֆեյսբուքյան ստատուսներ գրում «ապատեղեկատվության դեմ պայքարի» շրջանակներում, առաջարկում դաշտն օրենսդրորեն կարգավորելու մեխանիզմներ քննարկել : Եւ ահա, համատարած այս պայքարի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում անսպասելի հայտարարություն է անում կեղծ լուրերի դեմ պայքարի մասին.«Կեղծ լուրերն այսօր լուրջ խնդիր են բոլոր երկրների կառավարությունների համար, սակայն մեր կառավարության եւ անձնապես ինձ համար, որովհետեւ հայաստանյան սոցցանցերում մեծ քանակությամբ կեղծ լուրեր կան իմ, իմ ընտանիքի, իմ գլխավորած կառավարության, մեր քաղաքական թիմի, ներկա վիճակի մասին, սակայն մեզ համար սխալ գայթակղություն կլինի մեր իշխանությունը օգտագործելը ինչ-որ մեկի խոսքի ազատությունը սահմանափակելու համար, որպեսզի մեր լսարանին հեռու պահենք կեղծ լուրերից»։ Վարչապետն իր խոսում նշում է, որ կեղծ լուրերի դեմ պայքարում լավագույն միջոցը կրթությունն ու մեդիագրագիտության բարձրացումն է, որը կօգնի հասարակությանը տարբերել կեղծ լուրերը:Քաղաքագետ-վերլուծաբան Աղասի Ենոքյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն անդրադառնալով նշում է. <<Իմ կարծիքով Հայաստանի իշխանական թիմը ժամանակ առ ժամանակ գործողություններ են ձեռնարկում, որպեսզի ստուգեն փորձել հանրային եւ փորձագիտական կարծիքը բարձրացրած խնդիրների վերաբերյալ: Եւ այս առումով լուրերի դեմ արտադատարանական պայքարի փորձերը, որոնք այս ընթացքում առաջարկվում էին Իմ Քայլը դաշինքի պատգամավորների կողմից ֆեյսբուքում, կարծես թե համարժեք հակազդեցության արժանացավ>>: Այդուհանդերձ փաստն այն է, որ որ իշխանությունները ոչ միայն այսպես կոչված ստուգողական քայլեր են ձեռնարկել, այլեւ կոնկրետ բնորոշումներ տվել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին, ընդհուպ՝ <<հակապետական>> անվանել, մեր զրուցակիցը վարկածներ ունի, թե ինչու է իշխանությունը այսպիսի փոխհարաբերություն ընտրել ԶԼՄ-ների հետ.<<Ես կարծում եմ՝ այստեղ երկու միտում կա, առաջինը՝ այսօր Հայաստանին անհրաժեշտ դիսկուրսը փոխելու, մեզ համար հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է, եւ դրա փոխարեն մեզ գցել մեդիայի շուրջ քննարկումների դաշտը: Կարծում եմ, որ սա շատ հաջող մտահաղացում է, որովհետեւ ցանկացած լրատվամիջոց ավելի մեծ հաճույթով այս թեմայով հարցազրույց կանի, քան թե ղարաբաղյան քննարկումների վերաբերյալ: Մյուս կողմից՝ կա մեդիայի նկատմամբ ձեւախեղված պատկերացում վարչապետի թիմի մոտ>>: Ենոքյանի գնահատմամբ վարչապետն իրավունք չունի գնահատելու՝ մամուլն ազատ է, թե ոչ, այդ գնահատականը նրա խոսքով պետք է տա ընթերցողը եւ մեդիա հանրությունը.<<Ես երկար տարիներ գովազդի ոլորտում եմ աշխատել ու կարող եմ ասել, որ հեռուստաընկերությունների համար, անկախ իրենց պատկանելության, թիվ մեկ խնդիրը ռեյտինգն է, միգուցե իշխանական շրջանակներում կան լրագրողներ, որոնք ղեկավարվել են իրենց համար հնչեցրած հրահանգներին եւ իրենց տված փողերին, բայց կարծում եմ, որ մեծ հաշվով Հայաստանի մեդիադաշտը գտնվել է ազատ դիսկուրսում>>: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am