Իշխանությունը «հանցագործներ» կբուծի, որպեսզի նրանց միջոցով փող աշխատի

Ինչպես հայտնի է Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների եւ հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել: Նախագծի համաձայն` փաստաբանները ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հունվարի 30-ին, Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ, արձագանքելով փաստաբանական ծառայությունները ԱԱՀ-ից ազատելու առաջարկին, աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ․ «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։ Ստացվում է, ըստ փոխնախարարի տրամաբանության , բոլոր նրանք, ովքեր օգտվում են փաստաբանական ծառայություններից,հանցագործներ են։ Համաձայնեք զիլ տրամաբանություն է, համաձայն որի, բոլոր նրանք, ում ձեռքին կտեսնենք դանակ, կնշանակի նրանք մարդասպաններ են։ Փոխնախարարի այս հայտարարությունը, ավելի ճիշտ հարկային բեռի ավելացման վերաբերյալ զվարճալի հիմնավորումը փաստաբանական համայնքի զայրույթն է առաջացրել։ Բացի նրանից, որ այս վարչարարությունից մեծապես տուժելու է իրենց գործը, իշխանության ներկայացուցչի խոսքերից պարզ է դառնում առհասարակ նրանց տեսլականը մարդու իրավունքների պաշտպանության, անմեղության կանխավարկածի եւ այլնի վերաբերյալ։ Փաստաբան Նորայր Նորիկյանը լրատվամիջոցների հետ զրույցում խայտառակություն է որակել թե փոխնախարարի հայտարարությունը, թե իշխանության մոտեցումը «Կարծում եմ, ուղղակի խայտառակություն է, որ Հայաստանի նոր կառավարությունը ներկայացնող նման անձնավորություն կա, կարևորագույն պաշտոն զբաղեցնող մարդ, ով այդպիսի տարրական պատկերացում ունի անմեղության կանխավարկածի, անձի պաշտպանության իրավունքի, ՀՀ Սահմանադրության, դատական պաշտպանության իրավունքի և ընդհանրապես ՀՀ օրենսդրության մասին» , -ասում է նա։ Երվանդ Վարոսյանն էլ վստահեցնում է, որ փաստաբանական գործունեության հարկային բեռը ծանրացնելով, ինչն անխուսափելի հանգեցնելու է իրավաբանական ծառայությունների գնաճի, արդյունքում` նման օգնություն ստանալու ողջամիտ հնարավորության էլ ավելի է բարդանալու։ Կարող ենք ենթադրել, թե ինչու է իշխանությունը նման փոփոխություն ձեռնարկել։ Հակառակ հավաստիացումների ներդրումներն այդպես էլ ուշանում են, մինչդեռ բյուջեն լցնելու խնդիր կա, որը կանեն նման միջոցներով, չի բացառվում, որ մոտ ապագայում հայրենի կառավարությունը անգամ օդի՝ շնչելու հարկ սահմանի։ Իսկ փաստաբանների դեպքում պարզապես պարարտ հող է ստեղծված բյուջեն շատ փող լցնելու համար։ Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության հաշվեհարդարի քաղաքականության արդյունքում ի հայտ են գալիս տասնյակ «հանցագործներ», որոնք փաստաբանական ծառայության կարիք ունեն, հետեւաբար մի կողմից կարելի է նրանց թիվն ավելացնել, մյուս կողմից բյուջե փող լցնել։ Անի Սահակյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am