Փաշինյանը բոլոր «իզմ»-երը մերժեց՝ փաստացի միակ «իզմ»-ը թողնելով նոր իշխանությունների ինքնագոհ դիլետանտիզմը. Է. Անտինյան

Կառավարության կառուցվածքի օպտիմալացման անվան տակ նախարարությունների չհիմնավորված կրճատումները «այսբերգի» երևացող մասն են միայն, քանզի երկրում առկա են լուրջ ու խորքային պրոբլեմներ, համալիր ու համապարփակ՝ թե՛ արտաքին քաղաքական ֆրոնտում, ու թե՛ ներքին։ Ժամանակին, երբ լուսահոգի Կարեն Դեմիրճյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո փորձում էր հիմնավորել, թե ինչու է վերադարձել ակտիվ քաղաքականություն, դա բացատրում էր նրանով, որ երկիրը փոսի մեջ է հայտնվել, ու ինքն եկել է դուրս բերելու այն։ Չգիտեմ՝ այդպես էլ փոսից դուրս եկանք, թե ոչ, բայց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ամենակատաղի քննադատներն անգամ (այդ թվում՝ նաև ես), այդուհանդերձ չեն նշել, որ նրանց պաշտոնավարման տարիներին փոսի մեջ ենք գտնվել։ Ու եթե առաջիկայում նոր իշխանությունները չվերանայեն իրենց մոտեցումները, ապա կարճ ժամանակում երկիրը դարձյալ կհայտնվի փոսի մեջ։ Ինչն է զավեշտը․ առավոտից երեկո խոսվում է այն մասին, որ նոր իշխանությունները երկիրը զարգացնելու ծրագիր չունեն, բայց դատելով նրանց այս հախուռն, անկազմակերպ գործելաոճից՝ պարզվում է, որ մեզ փոսը գցելու ծրագիր էլ չունեն, որ գոնե փափուկ վայրեջք կատարենք։ Պետական կառավարման օպտիմալ մոդելի փնտրտուքը պրոֆեսիոնալների գործն է՝ նոր իշխանությունների կողմից կազմավորված «ուղեղային կենտրոնի», որ չգիտենք անգամ՝ կա՞ այդպիսի կենտրոն, թե՞ ոչ, կամ՝ տեսնո՞ւմ են դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ։ Թեպետ, սովորաբար, պրոֆեսիոնալները գործին լծվելուց առաջ տալիս են բազում հարցեր, հասկանալու՝ ի՞նչ քաղաքական պատվեր է իջեցվում իրենց երկրի իշխանությունների կողմից։ Բայց իր պաշտոնավարման հենց սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական-գաղափարական հոսանքների, արդյունքում՝ կառավարման մոդելների «իզմ»-երը մերժեց՝ փաստացի միակ «իզմ»-ը թողնելով նոր իշխանությունների ինքնագոհ դիլետանտիզմը։ Բայց այդ անփորձությունն ամիսներ առաջ գուցե հասկանալի էր ու մի տեսակ տանելի, մինչդեռ արդեն ինն ամիս է անցել, ու այսպես շարունակելն արդեն դարձել է վտանգավոր։ Բացատրե՛ք հանրությանը վերջապես․ ո՞վ եք՝ ձախ եք, աջ եք, կենտրոնամետ եք, կողմնորոշվե՛ք ինքներդ, ինչից էլ կբխի, թե ինչ եք ցանկանում․ պետության կարգավորիչ ու վերահսկիչ դերը մեծացվո՞ւմ է, թե՞ փոքրացվում, տնտեսվարման գործում պետության մասնակցությունն ավելացվո՞ւմ է, թե՞ պակասեցվում, ռազմավարական նշանակության բնական մենաշնորհներ հանդիսացող ընկերություններն ազգայնացվո՞ւմ են, կամ նրանց բաժնեմասերի մի մասը պետությունը ե՞տ է գնում, թե՞ ամեն ինչ թողնվում է նույնը, պետության՝ ծառայություններ մատուցող ֆունկցիան հանձնվում է մասնավորի՞ն, թե՞ պատրաստվում է եղածն էլ առնել պետական կառավարման թևի տակ։ Այս ու նմանատիպ բազմաթիվ այլ խնդիրներից է կախված, թե նախարարությունը միայն քաղաքականություն մշակող ու իրականացնո՞ղ է, թե՞ մի շարք այլ գործառնական ֆունկցիա ենք նրան վերապահում։ Այս ամենը պետք է հանգամանորեն քննարկել, որպեսզի հասկանալ նախարարությունների թիվը. գուցե 10-ն էլ է շատ, կամ 20-ն էլ է քիչ։ Իսկ եթե խնդիրները վերևից նայելու ու համալիր գնահատելու ունակ չես ու ամեն մի հարց դիտարկում ես հատվածական, ստացվում է այնպես, որ մի օր նախարարության ենթակա ԾԻԳ-երի, գործակալությունների ու ՊՈԱԿ-ների հարցերն ես քննարկում, կարծիք հայտնում, որ բարձր աշխատավարձեր են ստանում, կրկնվող ֆունկցիաներ իրականացնում նախարարության աշխատակազմում ներառված ստորաբաժանումների հետ, ուրեմն փակենք դրանք ու նրանց լիազորությունները վերապահենք նախարարությանը։ Ամբողջությամբ՝ tert.am

դիտվել է 53 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am