Հայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. Փաշինյանի խորհրդական

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցը բավական հագեցած էր, արդյունքներն էլ՝ տեսանելի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով այցը։ «Գերմանիայում տնտեսական առումով բավական դրական քննարկումներ ենք ունեցել։ Բոլոր գործընկերների հետ հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, նրանք դրական արտահայտվեցին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Սիմենս» ընկերության կողմից Հայաստանում, լավ դաշտ են ստեղծում գերմանական ներդրումների համար»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ գերմանական կողմի հետ մի քանի նախագիծ են քննարկել, որոնց մեծ մասն արժանացել է աջակցության։ «Նախագծերը վերաբերում են ոչ միայն տնտեսական, այլև համայնքային զարգացման, կրթության, առողջապահության ծրագրերին։ Մեկ օրինակ նշեմ. մեր օրակարգում է գտնվում քաղցկեղի բուժման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու, փոխպատվաստման կենտրոն ստեղծելու հարցը։ Հայաստանի քաղաքացիները, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոշ դեպքերում չեն կարողանում Հայաստանում բուժվել և գալիս են Գերմանիա, ինչը խնդիր է։ Գերմանիան քննարկում է այդ խնդիրը Հայաստանում լուծելու հարցը, որպեսզի առողջական խնդիր ունեցողները ստիպված չլինեն հասնել Գերմանիա»,- ասաց վարչապետի խորհրդականը։ Նա տեղեկացրեց, որ մարտ ամսին նախատեսվում է Գերմանիայից գործարարների այց Հայաստան։ «Բացի այդ, ուզում եմ կարևորել այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ու Գերմանիայի բիզնես ասոցիացիաների միջև ստորագրված հուշագիրը։ Ուրախ եմ նաև ասել, որ կանցլերի հետ հանդիպման ժամանակ նշվեց, որ Գերմանիան պատրաստ է լայն կերպով մասնակցել աշնանը Հայաստանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին»,- հավելեց նա։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am