Սահմանադրական կարգի տապալումն աբսուրդ մեղադրանք է․ Աղվան Վարդանյան

«Վտանգ եմ զգում, որ վարչապտի քաղաքաանությունը շատ ավելի միտում ունի կարծես թե հենվելու ուժային կառույցների վրա՝ իշխանությունը պահելու համար»,- 24news-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա անդրադարձել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին, Արցախի հիմնախնդրին և բանակցությունների ներկա ձևաչափին, մարտի 1-ի բացահայտման շուրջ իրավիճակին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, պարգևատրումներին։ «Չգիտեմ վարչապետն ինչ նոր քաղաքականություն է իրականացնում Ղարաբաղի հարցում․ սա պետք է բացահայտվի»,- ասել է Աղվան Վարդանյանը՝ տարակուսանք հայտնելով, որ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը իբև թե ոչնչի շուրջ 1․5 ժամ զրուցել են։ Անդրադառնալով մարտի 1-ի թեմային, Աղվան Վարդանյանն ասել է․ «Վարչապետը շատ վաղուց չի ասել, որ ամբողջովին բացահայտված է։ Ամենավերջին բանը, որ ասել է վարչապետը՝ «Մարտի 1-ը ինձ համար սկզբունքային հարց չէ, սկզբունքային է Հայաստանի համար»։ Ես ասում եմ՝ Հայաստանի համար մարտի 1-ը սկզբուքային հարց չէ, սկզբունքային է կոնկրետ սպանությունների բացահայտումը և հարազատներին ինչ-որ կերպ մխիթարություն գտնելը»։ Աղվան Վարդանյանի խոսքով, բոլորին ակնհայտ է, որ Ռոբերտ Քոարյանն այն անձը չէ, որ խուսափի քննությունից։ «Մենք ունենք երեք գեներալ-գնդապետ, որոնց բոլորին առաջադրված է մեղադրանք։ Սա ուղղակի քաղաքական մոտեցում է և բացահայտվելու է»,- ասել է նա։ Քաղաքական գործչի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Սահմանադրական կարգի տապալումը, ըստ նրա, աբսուրդ մեղադրանք է։ «Մարդը, որ ընդամենը մեկ ամիս հետո ժամկետը լրանում է, իշխանությունն իրեն է պատկանում, ինքն իր դեմ չէր կարող սահմանադրական կարգը տապալել։ Սահմանադրական կարգը խախտելու փորձը կատարել է հակառակ կողմը»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներն ու ՊՆ երկու փոխնախարարներին հրապարակ կանչելը։ «Մեղադրանքը քաղաքական վրեժխնդրություն, ինքնահաստատման ձգտում, քաղաքական գործընթացներում կանխարգելելու միտում ունի»,- եզրափակել է Աղվան Վարդանյանը։ Մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am