Ականջդ կանչի Լի Կվան Յուն

Հայաստանի պաշտոնյաների խավում խեղանդամ անելը դառնում է նորաձեւ : Շուշան Պետրոսյանը դեռ չէր հասցրել իրականություն դարձնել աչք հանելու իր սպառնալիքը, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ որոշեց ստանձնել ձեռք կտրելու պարտավորություն: Ոստիկանությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ժամանակ նա ենթականերին կարգադրել է առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում: «Հասարակությունը չի վստահում մեզ` այդ թվում նաև ՃՈ որոշ աշխատակիցների լկտի պահվածքի պատճառով: Հարկահավաք կազմակերպել, հարկեր տալ` մատով ցույց տալով, որ վերևներին եք տալիս, ձեռքներդ կկտրեմ: Եթե համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը, խոսքս էս պարագայում ուղղում եմ Ճանապարհային ոստիկանությանը»,- սպառնացել է Գասպարյանը: Միջնադարյան պատժի եղանակների կիրառումը թե որքանով պիտի նպաստի կոռուպցիայի դեմ պայքարի գործին, դժվար է ասել: Բայց ՀՀ Ոստիկանապետին չէր խանգարի ծանոթանալ կամ վերհիշել Սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակի, Սինգապուրի հանրապետության նախարար Լի Կվան Յուի պատգամը հայաստանյան բարձրաստիճաններին: Մի քանի տարի առաջ Լի Կվան Յուն Հայաստանում խորհուրդ տվեց որպես զարգացման առաջին եւ կարեւոր քայլ պայքարել կոռուպցիայի դեմ, ընդ որում՝ բարձրաստիճան կոռուպցիայի դեմ: Սինգապուրում հենց այդ պայքարի շնորհիվ է փոխվել կյանքը, ոչ թե առողջապահության, իրավապահ կամ կրթական համակարգերի միջին եւ ստորին օղակներում մի քանի հարյուր կամ մի երկու հազար դոլար կաշառքի համար ձերբակալումների: Դրանք են կարեւոր, ստորին եւ միջին օղակներում այդ արատները վերացնելու եւ քաղաքացիներին պետության մատուցելիք ծառայության որակը բարձրացնելու համար, բայց այդ ամենն ընդամենը բարձրագույն օղակում առկա կոռուպցիայի մետաստազներն են, որոնց լինել-չլինելը երկրի զարգացման առումով էական բան չի փոխում: Սինգապուրյան «հրաշքի» հեղինակի համոզմամբ՝ տնտեսական հրաշքը կարող է սկսվել բարձրագույն օղակներում կոռուպցիայի դեմ իրական պայքարից, երբ կքանդվի խոշոր բիզնեսի եւ իշխանության հանցավոր կապը: Հենց այդ բանաձեւով է, որ կոռուպցիայի մեջ թաղված երկիրը քաղաքական կամքի շնորհիվ զգալի ժամանակահատվածում կարողացավ մեծ ցատկ կատարել: Այլ հարց է, որ Վովա Գասպարյանը կարոտել է մեծ «բեմը», որտեղից նրան կարծես հեռացրեցին Գագիկ Ծառուկյանի հետ, համարեցին նրա առաքելությունները ավարտված ու հիմա կուտակված ասելիքն ու հույզերը նա երբեմն-երբեմն զսպել չի կարող: Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am