Գնդակը ՀՀ կառավարության դաշտում է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության կողմից օրակարգում դրված բարեփոխումների փաթեթը պետք է կարողանալ իրականացնել առավել արդյունավետ, հետևաբար՝ գնդակը Հայաստանի կառավարության դաշտում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ԵՄ-ն ընդլայնելու է իր աջակցությունը Հայաստանին բարեփոխումների իրականացման ճանապարհին։ «Գնդակը Հայաստանի կառավարության դաշտում է։ Հանձնակատար Յոհանես Հանի վերջին այցը Հայաստան հստակ պատասխանեց Եվրամիության աջակցության ընդլայնման հարցին։ ԵՄ ներկայացուցիչներն արդեն հայտնեցին, որ պատրաստ են ընդլայնել Հայաստանին տրվող օժանդակության ծավալները։ Այս առումով ակնհայտ է, որ Հայաստանի ու ԵՄ-ի, ինչպես նաև ԵՄ երկրների հետ առանձին հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված, և ես չեմ կարծում, որ այս առումով խոչընդոտներ կունենանք»,-ասաց վարչապետ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանում էական ժողովրդավարական զարգացումներ են տեղի ունենում։ Նրա խոսքով՝ որևէ կասկած չկա, որ այդ զարգացումները կշարունակվեն։ «Այդ շարունակությունը կլինի, ինչպես նախկինում ասել եմ, անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից, որովհետև ժողովրդավարությունը մեր ժողովրդի ընտրությունն է, արժեքային համակարգը, և շատ կարևոր է, որ այս առումով որևէ կողմից մեր առաջ չի դրվում, ժողովրդավարության համատեքստում, աշխարհաքաղաքական որևէ ընտրություն կատարելու խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կիրականացվի առավել բարենպաստ միջավայրում»,- ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այդ առումով ուղիղ և բաց հարաբերություններ է պահպանում և ԵԱՏՄ, և ԵՄ գործընկերների հետ հարաբերություններում։ «Պետք է կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր փաթեթը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ մեր գործընկերներից»,-ավելացրեց Փաշինյանը։ Արդյոք Բեռլինը պատրաստվում է նոր ջանքեր գործադրել Հայաստանին տրվող օժանդակությունը մեծացնելու գործում։ Հարցին ի պատասխան կանցլեր Անգելա Մերկելը նշեց. «Մենք արդեն աջակցում ենք, ԵՄ-ն հանձնակատար Հանի միջոցով իր աջակցությունն արդեն հայտնել է։ Հայաստանը, որպես անկախ պետություն, ինքն է որոշում՝ արտաքին հարաբերություններում որ երկրի հետ աշխատի։ Եվ մենք ունենք արդեն պայմանագիր՝ խոսքը ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրն է, որով Հայաստանը կարող է զարգացնել հարաբերությունները ինչպես Գերմանիայի, այնպես էլ ԵՄ-ի հետ»։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am