Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը՝ վիզաների ազատականացման մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման և Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին հարցին: «Այո, մենք արդեն աջակցում ենք: Եվրոմիությունն արդեն պարոն Յոհաննես Հաանի միջոցով իր դիրքորոշումը հստակ արտահայտել է: Մենք չենք ցանկանում միջամտել արտաքին քաղաքականությանը, Հայաստանն իբրև պետություն ինքն է որոշում՝ որ երկրների հետ պետք է աշխատի արտաքին հարաբերություններում: Եվ մենք արդեն ունենք պայմանագիր, որով կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները, ոչ միայն Գերմանիան, այլ նաև Եվրոմիությունը»,- ասել է կանցլերը: ՀՀ վարչապետը ևս անդրադարձել է հարցին: «Կարծում եմ՝ Յոհաննես Հաանի վերջին այցը հստակ պատասխան էր այդ հարցին, և ԵՄ ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ցանկանում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները: Ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը՝ այդ թեման նույնպես քննարկել ենք, և այդ առումով կարևոր է, որպեսզի Հայաստանն առավել գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար: Ուրախ եմ արձանագրել, որ 2018-ին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվն ավելի մեծ է եղել, քան Հայաստանից մեկնողների թիվը: Եվ այնպիսի ինստիտուցիոնալ զարգացումներ պետք է իրականացնենք, որպեսզի Հայաստանը չդիտարկվի որպես փախստականներ մատակարարող երկիր: Եվ այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ մենք այդ ուղղությամբ շարժվում ենք վստահ: Հույս ունեմ՝ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք Եվրոմիության հետ վիզաների ազատականացման հաջողության հասնելու համար»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am