Երևանի քաղաքապետարանում 2 մլն դրամ պարգևավճար ստացող է եղել. ցանկ

Երևանի քաղաքապետարանում նախորդ տարեվերջին ամենաբարձր պարգևավճարը ստացել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Արսեն Ամյանի միայն պարգևատրման գումարը կազմել է 2 մլն 049 հազար 800 դրամ, գումարած 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։ Ամյանը քաղաքապետարանի հնաբնակներից է, տասը տարուց ավելի է քաղաքապետարանում է։ Այս մասին գրում է hraparak.am-ը: Արսեն Ամյանից հետո երկրորդ խոշոր պարգևատրումը ստացել է իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը՝ 1 մլն 666 հազար 670 դրամ: Նա ստացել է նաև 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ: Ուշագրավ է, որ նրանց պարգեւատրումների մասին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսանյութում չխոսեց, այլ միայն հրապարակեց փոխքաղաքապետերի ու վարչական շրջանների ղեկավարների՝ տարեվերջին ստացած պարգևավճարների չափը։ «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ 956 հազար, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ, Հայկ Սարգսյան՝ քաղաքապետի տեղակալ՝ 886 հազար, որը մաքուր անում է 637 հազար դրամ, Հարությունյան Սերգեյ՝ մաքուր՝ 637 հազար դրամ, Վիրաբյան Տիգրան՝ մաքուր՝ 937 հազար դրամ և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան՝ մաքուր՝ 637 հազար դրամ։ Վարչական շրջանների բոլոր 12 ղեկավարները մաքուր ստացել են 288 հազար դրամ, Հայկ Մարության՝ Երևանի քաղաքապետ՝ 0 դրամ, իսկ մնացած ցուցակը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում »,- տեսաուղերձում ասում է Մարությանը։ Ներկայացնում ենք քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթուղթը, որից պարզ է դառնում, թե ով ինչքան պարգեւատրում է ստացել։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am