ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար սպասելի էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։
«Որովհետև Հայաստանում իշխանազավթումից ու իշխանափոխությունից հետո ադրբեջանցիները մշտապես խոսել են «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կոնցեպտի մասին։ Ու, չգիտես՝ ինչու, հայկական իշխանությունները շատ ավելի դրական ու բարի սպասումներ ունեին Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներից», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ երեկվա հայտարարությունը մի բան ցույց տվեց՝ Նիկոլ Փաշինյանի պատրանքները, Ալիևի կիրթ ու նորմալ լինելու վերաբերյալ, իզուր էին։
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Ադրբեջանն իր բոլոր հայտարարություններում չի բացառում ուժային մեթոդով հարցի լուծումը։ Մենք պետք է ուժեղացնենք մեր հասարակությունը, մեր բանակը», - ասաց նա։
ՀՀԿ խոսնակը նշեց, թե հայ հասարակությունը խաղաղության խնդիր չունի։
Հարցին՝ հնարավո՞ր է Արցախյան հարցը մեկ սեղանի շուրջ հավաքի ՀՀԿ-ին ու Նիկոլ Փաշինյանին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իսկ այդ օրակարգը Փաշինյանն ունի՞։ Նա նախ պետք է այնպես անի, որ Ռոբերտ Քոչարյանը բանտարկված չլինի։ Խայտառակություն է, որ Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահը բանտարկված է, մենք ակնհայտ տեսնում ենք Հայաստանի ու Արցախի հրապարակային անհամաձայնություններ, նա հրապարակային մատ թափ տվեց Արցախի իշխանություների վրա, հո՞ բարձր գոռալով չի, հերիք է գոռաք, գործ արեք»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը