Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է. հետաքրքիր փաստեր վարչապետի կնոջ մասին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։ Նա այս պահին գտնվում է Գերմանիայում,  ամուսնուն ուղեկցում է Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում եւիր ծննդյան տոնն էլ նշելու է այնտեղ։ Wnews.am-ը ներկայացնում է 5 փաստ նրա մասին. 1. Լրագրող առաջին տիկին Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։ Картинки по запросу աննա հակոբյան նիկոլ փաշինյան 2. Սիրո պատմությունը.  Վարչապետի եւ նրա տիկնոջ առաջին ծանոթությունը եղել է խմբագրությունում. Աննան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր ընդունվել այն թվականին, երբ վարչապետին հեռացրեցին: Բոլոր դասախոսներն առաջին դասերի ժամանակ ուսանողներին բացատրում էին, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողը պետք է չլինի Նիկոլ Փաշինյանի նման: Երբ այս անունը շատ է շոշափվել, հետաքրքրություն է առաջացել, թե ով է այդ հակահերոսը եւ «հրեշը», որն այսպես իրարանցում է առաջացրել: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Լրագիր» թերթում պատրաստում էր «Եմ, ես, է» երիտասարդական ներդիրը, որին թղթակցում էին ուսանողները: Աննա Հակոբյանն այդ շրջանակներում մի քանի անգամ այցելել էր խմբագրություն ու գրել այդ ներդիրի համար, այդպես էլ ծանոթացել են: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մինչեւ օրս եկեղեցում պաշտոնապես չեն ամուսնացել։ Վարչապետն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Մի օր իմ ընտանիքն եկել է իրենց տուն, եւ հայրս Աննայի հորից պաշտոնապես խնդրել է դստեր ձեռքը, որի ժամանակ էլ փոխանակվել են ամուսնական մատանիները: Չեմ բացառում, որ Հայ առաքելական եկեղեցում երբեւէ կլինի մեր պսակադրության արձանագրումը: Ցանկացած զգեստի, որ կինս ցանկանա կրել, ես համաձայն կլինեմ»: Картинки по запросу աննա հակոբյանը որդու հետ 3. Բազմազավակ մայր, զինվորի մայր.   Աննա Հակոբյանն ունի երեք դուստր և մեկ որդի։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), ով այժմ ծառայում է Հայոց բանակում, Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին։ 4. Բարեգործություն. Աննա Հակոբյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը։ 2018 թվականի հուլիսին նա հիմնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։ Առաջին տիկինը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակը: Картинки по запросу աննա հակոբյանը որդու հետ 5.  Ոճը. Աննա Հակոբյանը, ով առաջին տիկնոջ դերում բավական ակտիվ մասնակցում է տարբեր միջոցառումների, պրոպագանդում է հայկական արտադրանքը՝ համագործակցելով մի շարք հայ դիզայներների հետ։ Առօրյայում տիկին Աննան նախապատվությունը տալիս է ջինսե տաբատներին,  Wnews.am-ի հետ հարցազրույցում նրա ոճաբանը նշել է.   «եթե չկա օֆիցիալ դիմավորման արարողություն, ապա որեւէ երկիր այցելելիս ինքնաթիռից իջնում է նույնպես ջինսե տաբատով»։

դիտվել է 1623 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am