«Զուսպ ու համեստ» Փաշինյանները, պարզվում է, ճոխությունների սիրահար են

Եթե սկզբնական շրջանում բազմիցս ներկայացվում էր Փաշինյան ընտանիքի ապրելակերպը, խոսվում նրանց հասարակ կենցաղի մասին, ցույց էր տրվում նրանց ամենասովորական բնակարանը, Աննա Հակոբյանի՝ շատ հասարակ առևտուրը սուպերմարկետից, ապա պատկերն ամիսների ընթացքում բավականին փոխվել է։ «Զուսպ ու համեստ» Փաշինյանները, պարզվում է, ճոխությունների սիրահար են։ Եթե ապրիլին մարդկանց հետաքրքրում էր Փաշինյանի ուսապարկն ու գլխարկը, ապա հիմա վստահ եմ, որ շատերին գուցե դուր չգա, եթե իմանան, որ էժանագին ուսապարկին և սովորական զինվորական շապիկին փոխարինելու են եկել թանկարժեք կոստյումը, բրենդային բլուզն ու շարֆը։ Իսկ ահա վարչապետի տիկնոջ ցանկացած աշխատանքային այց արտերկիր, ասում են, հիմնականում ավարտվում է թանկարժեք շոփինգով։ Միֆերը, թե Փաշինյան ընտանիքը հագուստի ընտրության հարցում նախապատվությունը տալիս է միայն տեղական արտադրողներին, միամտություն է։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, կներկայացնեմ մի քանի անհերքելի ապացույց, որոնք այնքան էլ դժվար չէր գտնելը։ Պարզապես մի փոքր ուշադրություն, ու փաստերն ինքնին խոսուն են։ Ժողովրդական առածն ասում է․ «Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»։ Սա, միանշանակ, տեղին է Աննա Հակոբյանի պարագայում, որովհետև նա, ոչ ավել, ոչ պակաս, սկսել է հագնվել աշխարհահռչակ նորաձևության տներից։ Այս լուսանկարում, օրինակ, տիկին Հակոբյանը կրում է Dior բրենդի 570.000 դրամ արժողությամբ կոշիկ։ Մի քիչ շատ է, չե՞ք կարծում, մի մարդու համար, ով ժամանակին կարող էր իրեն թույլ տալ հագնվել լավագույն դեպքում նույն բրենդների լյուքս քոփիից։ fghetsgg Տոնական օրերին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հրաշալի երեկո են անցկացրել «Մալխաս» ակումբում: Դրանից հետո սկսեցին քննարկումներ՝ կապված վարչապետի հագուստի հետ: Փաշինյանն այդ օրը կրել է Zegna բլուզ, որն արժե 600 դոլար, իսկ ահա շարֆը՝ մոտավորապես 300 դոլար: 51084277_261713361391578_3324682047225593856_n50937084_2161523807392885_58894331024506880_n51349598_388816011871684_1671104739024044032_nԿարծում եմ, որ դեռ առիթներ էլի կունենանք՝ տեսնելու նրանց թանկարժեք հագուստները, որոնք դեռ չեն հասցրել կրել։ ԱՂԲՅՈՒՐԸ ԱՅՍՏԵՂ

դիտվել է 87 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am