«Նոր ժողովրդավարական Հայաստանը մեծ հնարավորություններ է տալիս առևտրի և ներդրումների համար». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ։ Նրան դիմավորեց հիմնադրամի նախագահ պրոֆեսոր Նորբերթ Լամերթը։ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեության հիմքում ընկած են ազատության, արդարության եւ համերաշխության սկզբունքները։ Աայսպես իր ելույթը սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ինչպես 7 տասնամյակ առաջ Գերմանիան, այնպես էլ այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նա ընդգծեց, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հիմքում այնպիսի գաղափարներ ու սկզբունքներ էին, որոնք հիմնարար ն նաև հիմնադրամի համար: «Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել եւ խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունը այլեւս վտանգված չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ունեցած ձեռքբերումները եւ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը ժողովրդավարությանն այլընտրանք չի տեսնում: Նա նշեց, որ հայ ընտրողը մերժեց բոլոր նրանց, ում անուններն աղերսվում էին կոռուպցիայի, հիմնարար ազատությունների սահմանափակման, վատ կառավարման, տնտեսական անարդյունավետության եւ լճացման հետ: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր կառավարությունն աննախադեպ լեգիտիմության եւ հանրային վստահության քվե ունի: Վերջին հարցումներից մեկի համաձայն` հասարակության ավելի քան 70 տոկոսը վստահ է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ: «Այս աննախադեպ վստահության մակարդակը մեզ պարտադրում է վճռական քայլեր կատարել բարեփոխումների ուղղությամբ, եւ այս հարցում մենք ձախողելու իրավունք չունենք: Մյուս կողմից՝ հանրային վստահությունը տալիս է յուրահատուկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք մեր ձեռքբերումների ամրապնդման եւ մեր երկրում ժողովրդավարության ապագայի պաշտպանության համար: Կարծում ենք, որ վերափոխման գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի մեր քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելը: Այլ կերպ ասած, մենք պետք է տնտեսական հեղափոխություն կատարենք»,-ասաց նա։ Որպես դրան հասնելու ուղի՝ վարչապետը նշեց ժողովրդի գործարար եւ մտավոր ներուժի ազատ եւ անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Նա ավելացրեց, որ ընդունել եւ արդեն սկսել են իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ: «Մասնավորապես, ներկայումս մենք արմատական քայլեր ենք ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական եւ քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու եւ անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար մենք զարգացնում ենք մեր տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները»,-ասաց նա: Հայաստանը վճռական է այս ճանապարհին, սակայն, վարչապետի խոսքով, այնուամենայնիվ, ինչպես ցանկացած այլ անցումային երկիր, ՀՀ-ն եւս կարիք ունի լրացուցիչ աջակցության՝ բարեփոխումներն արագացնելու համար: Այս համատեքստում, վարչապետը հրավիրեց ներկաների ուշադրությունը մի փաստի վրա։ «Կցանկանայի ձեր ուշադրությանը հրավիրել մի հանրահայտ փաստի վրա. նախկին խորհրդային երկրներից ոչ մեկին չի հաջողվել արդիականացնել ինստիտուտներն առանց ֆինանսական եւ տեխնիկական աջակցության: Հայաստանը բացառություն չէ: Ավելին, հետխորհրդային երկրներին բնորոշ մարտահրավերներից բացի, Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից դիմակայել է մի շարք այլ մարտահրավերների: Այս առումով, Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների օրակարգի համար: Դժվար է գերագնահատել վերջին քառորդ դարում Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցության կարեւորությունը»,- նշեց նա: Հայաստանը վճռական է, սակայն, ըստ վարչապետի, ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել եւ ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները: Այստեղ նա ընդգծեց Եվրոպական Միության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը: Ըստ նրա՝ դրա իրականացումը կարող է մեծապես նպաստել ինստիտուտների զարգացմանը։ Վարչապետը նշեց, որ Հայաստանը ցանկանում է խորացնել իր տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: «Գերմանիան մեր հիմնական դոնորներից է եւ հիմնական առեւտրային գործընկերներից: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, ներառյալ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը եւ այլն: Մենք հավատարիմ ենք մեր կապերի ամրապնդմանը եւ տնտեսական համագործակցության նոր հեռանկարների ուսումնասիրությանը: Նոր ժողովրդավարական Հայաստանը մեծ հնարավորություններ է տալիս առեւտրի եւ ներդրումների համար: Ներկայումս ընթացող կայուն ինստիտուցիոնալ բարեփոխումներից զատ, մենք ունենք մի քանի այլ առավելություններ ևս»,- ընդգծեց վարչապետը՝ շեշտելով, որ Հայաստանը Եվրասիական Տնտեսական Միության անդամ է, ինչը ենթադրում է ազատ մուտք 180- միլիոնանոց շուկա եւ աշխարհի մի քանի երկրների հետ ազատ առեւտրի պայմանագրերի անխափան ու անխոչընդոտ գործողություն: Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես Եվրամիության եւ Եվրասիական միության շուկաները կապող տնտեսական կամուրջ:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am