Բաքվում շոկի մեջ են Փաշինյանից. ադրբեջանցիներն իրենց խաբված են զգում և նշում, որ պետք է պատրաստվել պատերազմի

Երեկվա Փաշինյանի հայտարարությունը իսկական շոկ է առաջացրել Ադրջեջանի քաղաքական վերնախավում: Դրա արտահայտությունն էր նաև երեկվա Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը: Ադրբեջանցիների կարծիքով, Փաշինյանը կամ ի սկզբանե խաբել էր իրենց, կամ էլ վերջին պահին վախեցել է Հայաստանի հանրային արձագանքից և հետ է քաշվել իր նախնական խոստումներից: Այս ամենից հետո, նշում են ադրբեջանցի փորձագետները, Հայաստանի վրա ճնշումներ պետք է իրականացնեն միջնորդները: Հակառակ դեպքում Ադրբեջանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից և դիմի այլ միջոցների: Մասնավորապես, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի կարծիքով, Փաշինյանի հայտարարությունից հետո Բաքվին մնում է մեկ լուծում՝ սկսել ռազմական գործողություններ՝ «ազատագրելու համար սեփական տարածքները», քանզի Երևանը «այլ ելք չի թողնում դրա համար»: Ադրբեջանական փորձագետների կարծիքով, եթե Բաքուն Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո կտրուկ միջոցների չդիմի, ապա «կդելեգիտիմիզացվի սեփական հանրության առջև»: Քանզի հռետորական հարցադրում կառաջանա՝ «Ինչի՞ շուրջ էին քննարկում Մամեդյարովն ու Մնացականյանը վերջին կես տարվա ընթացքում՝ չորս անգամ հանդիպումների ժամանակ»: Փորձագետների մի մասի կարծիքով Փաշինյանի վերջին այս հայտարարությունը կարող է ուղղված լինել ներքին՝ հայկական լսարանի վրա, և պետք է սպասել ու լրացուցիչ պարզաբանում պահանջել նրանից: Իսկ մյուս մասն այն կարծիքին է, որ Փաշինյանն ի սկզբանե չէր կարող լուծել այդ խնդիրը, ինչքան էլ որ նա ընտրվել էր 70 տոկոսանոց աջակցությամբ: Ադրբեջանցի փորձագետների մեծ մասի կարծիքով, մինչև արտաքին ճնշումներ չլինեն, Փաշինյանը չի գնա զիջումների, քանզի դրա արդյունքում նա կկորցնի իշխանությունը, ինչպես որ դա եղավ 1997-ին Տեր-Պետրոսյանի հետ: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Փաշինյանի երեկվա մեսիջները խիստ զարմացրել են ադրբեջանցիներին, և ենթադրվում է, որ պաշտոնական Բաքուն վերջանականապես պիտի որոշում կայացնի, թե որն է լինելու նրա հետագա ռազմավարությունը: Իսկ ինչու՞ են ադրբեջանցիները զարմացել Փաշինյանի այս տեսակետից, և ի՞նչ էր խոստացել Փաշինյանն իրենց, որ ինչ-ինչ պատճառներով հետ է քաշվել, կարծում ենք, որ պարզ կլինի ոչ հեռավոր ապագայում:  zham.am 

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am