Մի օր «կպարզվի», որ շախմատն, այնուամենայնիվ, իմաստունների խաղ է

Առավոտ օրաթերթը գրում է. Հետհեղափոխությունը», ինչպես հայտնի է, քաղաքականացված մոտեցումների շրջան է: Այն, ինչ եղել էր, մերժվում է՝ ի հեճուկս սթափ եւ բանական մոտեցումների: Շախմատն այլեւս իմաստունների խաղ չէ, որովհետեւ այն քարոզվում էր նախորդ ղեկավարի ժամանակ: Տիգրան Մանսուրյանն այնքան էլ լավ մտավորական չէ, քանի որ որեւէ իշխանության հետ կոնֆլիկտի մեջ չէր մտնում: Անգամ օնկոլոգիական հիվանդությունն այնքան էլ սարսափելի չէ, եթե խոսքը հասարակության կողմից մերժված մարդու մասին է: Ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: Բայց այն փոխվել է ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ՝ էլի է փոխվելու: Այսօր դեռ կա հետհեղափոխական ոգեւորությունը, կես տարուց այն կնվազի, մեկ տարուց ամբողջությամբ կվերանա: Այլ կերպ չի կարող լինել՝ անկախ իշխանության եւ ոգեւորության որակից. այն, ինչ մի օր ստեղծվել է, առաջացել է, ծնվել է՝ սկսած մարդու մարմնից եւ վերջացրած ամենաբարդ մեխանիզմով, մի օր վերանալու է, քայքայվելու է, անպետք է դառնալու: Վերը նշված օրինակների հետ կապված կարելի է ասել՝ մի օր «կպարզվի», որ շախմատն, այնուամենայնիվ, իմաստունների խաղ է՝ անկախ նրանից, թե ով է ֆեդերացիայի նախագահը, Մանսուրյանը բացառիկ մտավորականներից է, իսկ հիվանդությունը մնում է հիվանդություն թե՛ Դալայ-լամայի եւ թե՛ եղկելի հանցագործության մեջ կասկածվողի համար: Իհարկե, իրավիճակի հաջորդ փոփոխությունից հետո «կհայտնվի» որեւէ նոր բան, որը «խիստ դատապարտելի» է: Այս «անսթափ» վիճակում քաղաքական պաշտոնները պետք է զբաղեցնեն հեղափոխությունն իրականացրած քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ուրիշ տարբերակ չկա: «Կարմիր կոմիսարները» պետք է անեն բոլոր այն սխալները, որոնք հատուկ են նման ժամանակաշրջաններին՝ ընդհուպ մինչեւ վերարկու պահելու, «դաչաների» եւ «պադավատների» հաճույքները: Որպեսզի սխալներն ու ծայրահեղությունները վտանգավոր չլինեն պետության համար, մնացած ոլորտները պետք է տալ պրոֆեսիոնալներին: Վերցնենք թեկուզ Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն: Ի՞նչ կանի «կոմիսարը», եթե գա այնտեղ՝ փոխարինելու ներկայիս ղեկավարին: Նա, բնականաբար, կփորձի ամեն կերպ քարոզել «հեղափոխության արժեքները» եւ այդ «բարձունքներից» խրատներ ու հրահանգներ տալ գործի մասնագետներին, որոնք այդ ոլորտում դեռ մնացել են: Ինչպե՞ս կվարվի պրոֆեսիոնալը. նա իր փորձով կկարողանա տարբերակել ժամանակավորը (այն, ինչ կարեւոր եւ արդիական կլինի միայն մոտակա ամիսներին) եւ մնայունը՝ շեշտը դնելով հենց այդ արժեքների վրա: Իսկ որ հանրային, ոչ մասնավոր լրատվամիջոցները պետք է զբաղվեն մնայուն արժեքների քարոզով, ոչ թե ընկնեն կոմերցիոն օգուտների հետեւից՝ դրանում ես չեմ կասկածում: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

դիտվել է 37 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am