Փողն էժանացավ. ԿԲ-ն հակադարձում է տնտեսության հեղափոխական թռիչքին

168 Ժամը գրում է. Տնտեսական կյանքի անհողմությունը, մեղմ ասած, ձանձրալի է: Միակ մխիթարությունը տնտեսական առաջընթացի մեծ ու փոքր խոստումներն են: Հարկային օրենսգրքի փոփոխությունից մինչև ներդրումների հնարավոր տարափ: Բայց սրանք բարի ցանկությունների շարքից են: Ցավոք: Ու` ափսոս: Իսկ անցնող շաբաթվա ամենակարևոր տնտեսական տեղեկատվության հեղինակը Կենտրոնական բանկն էր: ԿԲ խորհրդի նիստը քննարկել էր ֆինանսատնտեսական վիճակը և որոշել վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0,25 տոկոսով (կամ` 0,25 կետով` ինչպես իրենք են նշում): Ինչո՞ւ է սա կարևոր. հարցը պարզ պատասխան ունի: Փողը՝ որպես ապրանք, իր գինն ունի: Փողի գնի որոշման հարցը կարգավորվում է ԿԲ-ի կողմից` վերաֆինանսավորման դրույքաչափը սահմանելով: Եթե դրույքաչափը բարձրանում է, ապա տնտեսության համար վարկերը «թանկանում» են: Հետևաբար՝ պակասում են վարկ վերցնողները, ինչը հանգեցնում է տնտեսական աճի դանդաղեցմանը կամ ճգնաժամի: Թույլ տնտեսական համակարգերում վերաֆինանսավորման տոկոսադրույքն էական ազդեցություն ունի տնտեսության վրա: Վերջին տնտեսական ճգնաժամի շրջանից Եվրամիության երկրներում վերաֆինանսավորման դրույքաչափ չի սահմանվում` այն 0-ական է: Նույն ժամանակաշրջանում ԱՄՆ-ում դրույքաչափը տատանվում է 1-1,25 տոկոսի չափով: Այս ցուցանիշը, կոպիտ ձևակերպմամբ, որոշակի սահման է` տնտեսության (ու ընդհանրապես) վարկավորման տոկոսադրույքի ներքին սահման: Այսինքն՝ երկրի ԿԲ-ները մի թիվ են նշում՝ գործող բանկերին արգելելով դրանից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրել իրենց հաճախորդներին: Թույլ ֆինանսատնտեսական համակարգ ունեցող երկրների ԿԲ-ները սովորաբար բարձր տոկոսադրույք են նշում-պարտադրում՝ դրանով փորձելով կանխել ցնցումները թե՛ ֆինանսական ոլորտում ընդհանրապես, թե՛ բանկային ոլորտում` մասնավորապես: Ռուսաստանի պարագային այս տոկասադրույքը հիմա 7,75 տոկոս է: Վրաստանում գործող տոկոսադրույքը մի փոքր ավելի ցածր է` 7,25 տոկոս: Երեք-չորս տարի առաջ երկրի բանկային ճգնաժամի տարիներին Ադրբեջանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը «հասավ» 15 տոկոսի ցուցանիշի: Բնականաբար, դա (փողի թանկացումը) մի կողմից՝ հնարավորություն տվեց կանխել բանկային համակարգի փլուզումը: Բայց մյուս կողմից՝ կանխեց նաև տնտեսական աճն ու զարգացումը: Տնտեսության ֆինանսական սովը հաղթահարելու համար անցած տարի տոկոսադրույքը չորս անգամ նվազեցվել է: Նախ` փետրվարին տոկոսադրույքը 15-ից իջավ 13-ի, ապա ապրիլին`13-ից 11-ի, հունիսին՝ 11-ից 10-ի: Հոկտեմբերին արդեն տոկոսադրույքի անկման տեմպն ինքը կտրուկ նվազեց՝ 10 տոկոսի փոխարեն՝ սահմանվեց 9,75: Բայց միևնույն է՝ այս ցուցանիշն ամենաբարձրն է տարածաշրջանում: Մեր ԿԲ որոշմամբ՝ այս շաբաթ տոկոսադրույքը 0,25 տոկոսով նվազելով՝ դարձավ 5,75: Փաստորեն, մեր երկրում այս ցուցանիշն ամենացածրն է տարածաշրջանում: Հետևաբար՝ կարելի է պնդել, որ տնտեսության զարգացման տեսանկյունից մենք ավելի շահեկան դիրքում ենք: Կարելին, իհարկե, կարելի է: Բայց տնտեսագիտությունը, մեղմ ասած, ճշգրիտ գիտություն չէ: Երկրորդ, եթե հիշում եք՝ արևմտյան երկրների ու ԱՄՆ-ի ցածր տոկոսադրույքների օրինակը բերելիս՝ նշեցի, որ այդ երկրների ֆինանսական իշխանությունները տոկոսադրույքը նվազեցրին ճգնաժամի հետևանքով և այդ ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Մեր ԿԲ խորհուրդն իր որոշման պատճառը հիմնավորելիս անկեղծ է: Այնտեղ արձանագրված է, որ «Տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ»: Այսինքն՝ ԿԲ-ն, որի վրա օրենսդրությամբ որոշակի տնտեսական պարտավորություններ են դրված, որոշել է հնարավորիս ավելացնել զարգացման ֆինանսական հնարավորությունը: «Բայց ինչո՞ւ այդքան համեստ` 0,25 տոկոսի չափով» հարցը պարզ պատասխան ունի: Նույն ԿԲ-ի վրա դրված օրենսդրական ամենաիմպերատիվ պարտականությունը գնաճը զսպելն է: ԿԲ խորհրդի տեքստում չի թաքցվում, որ գնաճի ցածր տեմպն է իրենց նման որոշում ընդունելու հնարավորություն տվել: Որպես մեկ այլ պատճառ էլ՝ նշված է համաշխարհային տնտեսության տեմպի դանդաղումն ակնկալվածից: Ահա այսպիսի հակասական իրավիճակ: Մի կողմից՝ կարելի է ուրախանալ, որ սկսվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման գործընթաց, մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ դա տնտեսական ակտիվության թույլ լինելու պատճառով է պայմանավորված: Այ սա` ԿԲ խորհրդի ընդունած որոշման մեջ արձանագրված փաստը, ոչ մի կերպ չի համընկնում մեր իշխանությունների տնտեսական խրոխտ (հեղափոխական, թռիչքաձև և այլն) զարգացման հայտարարվող հեռանկարների հետ: Այդ հայտարարություն-հեռանկարները նյութական իմաստով առայժմ տեսանելի չեն: Գուցե այն պատճառով, որ խոստումները շատ են գերազանցում մեր հնարավորությունները: Ո՞վ իմանա: Այլ հրապարակումներին ծանթացեք թերթի այս համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am