Եթե պահանջվում է «զոհ», ապա ընդամենը մեկը…

Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանը Սիցիլիա էր հիշեցնում, հանցագործությունը հանցագործության հետեւից, մայրաքաղաքի մի կետում զինված հարձակվում են վարկային կազմակերպության գրասենյակի վրա, մեկ ուրիշում կացնով ներխուժում բանկերից մեկը, երրորդ տեղում արդեն կրակոցներ են հնչում, ավելի ճիշտ փոխհրաձգություն, որը ողբերգական ավարտ է ունենում: Ամենուր քրեական քրոնիկոն է, սպանություն, ծեծուջարդ եւ այսպես շարունակ: Իրավիճակն այս մի բացատրություն ունի՝ Հայաստանի հպարտ ոստիկանությունն ու իրավապ համակարգն իրենց տեղում չեն, ունի նաեւ երկրորդ բացատրությունը՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական համաներումը, որը բանտերից ազատել է տարատեսակ հանցագործների: Նույն շաբաթում, երբ Հայաստանում մոլեգնում է շղթայական հանցագործություններ, կալանավայրում մահանում է մոտ քառասուն օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը, Խաչիկ Ասրյանի տեղակալը Հայոց Արծիվներ ՀԿ-ում, որը նաեւ կայքի խմբագիր էր: Եթե ուղիղ ձեւակերպենք, նա անազատության մեջ էր գլխավորապես այն բանի համար, որ կապ ուներ նախկին իշխանությունների հետ: Ու նրա մահվանից հետո թվում էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պետք է հրաժարական տար, այդ պահանջը պետք է բարձրացնեին Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները, բայց պարզվում է սորոսականների համար մարդու իրավունքները վերջանում են այն կետում, որտեղ սկսվում է իրենց անձնական շահը, իշխանության հպատակությունն ու սորոսապաշտությունը, եւ ընդամենը մեկ-երկու բողոքի ձայն ու քար լռություն պատկան մարմնի կողմից: Թվում էր, թե նույնկերպ պետք է իր հրաժարականը ներկայացներ նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, քանի նոր Հայաստանում հպարտ քաղաքացիներին սնում էին այն պատրանքներում, որ հիմա ամեն ինչ լավ է, որ քրեական տարրեր, քրեածին իրավիճակներ, բեսպրեդել չկա, սակայն ի հեճուկս այդ ամենի տեղի է ունենում փոխհրաձգություն նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող օբյեկտում, որի արդյունքում կա զոհ եւ մեկ տասնյակի հասնող վիրավորներ: Գործի մասին մի քանի օր է խոսվում է, գրվում, սակայն Վովա Գասպարյանի ժառանգորդ Վալերի Օսիպյանը շարունակում է իր կնքահոր ոճը եւ նման իրավիճակում զոհեր է մատուցում: Հայտնի դարձավ, որ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Ինչպես նաեւ՝ ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը:Նրանք երկուսն էլ ուղարկվել են կադրերի ռեզերվ: Կասկած չկա, որ այս պաշտոնանկությունները կապված են վերոնշյալ միջադեպի հետ, նախկին պատգամավորի օբյեկտը գտնվում է Աբովյանի տարածքում, ինչպես որ կասկած չկա՝ ինչ որ ժամանակ հետո պաշտոնանանկ ոստիկանները կվերականգնվեն այլ պաշտոնում, ինչպես անում էր Վովա Գասպարյանը: Այնպես որ, պետք չէ <<զոհեր>> մատուցել, ապացուցելու համար, որ իրավիճակը ձեր ձեռքերում է եւ կպատժվեն բոլոր նրանք, ում պատասխանատվության տարածքում կլինեն նման միջադեպեր: Գլխավոր պատասխանատուն դուք եք, ու եթե պահանջվում է <<զոհ>>, ապա ընդամենը մեկը… Անի Սահակյան

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am