Հոտի մասնագետները

Հայաստանի նոր իշխանությունը հավակնում է ձեռնոց նետել նախկիններին աղմկահարույց հայտարարություններով, հանրությանն ուղղված զավեշտալի ուղերձներով, որոնց ցույց են տալիս այս իշխանությունների իրական դեմքը, նրանք քաղաքական ու գաղափարական տեսլականը։ Ահավասիկ, այս անգամ համացանցը ցնցել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը նախկին իշխանության հետ անցած ճանապարհից հեղափոխությունից հինգ պակաս շեղվեց ու հիմա հանգրվանել է նոր իշխանություն։ Նա աղքատության վերաբերյալ ուրույն պատկերացումներ ունի ու հենց այդ պրիզմայով է մեկնաբանել Հայաստանում աղքատության խնդիրը։ Երբ լրագրողները նախարարից հետաքրքրվել են համաձայն է այն տեսակետներին, որ նոր իշխանությունը աղքատության կրճատման հարցում ոչինչ չի անում եւ շուտով քաղաքացիների սառնարաններում միայն «դուխով» գլխարկներ են լինելու, Ցոլակյանը ոչ ավել, ոչ պակաս պատասխանել է․«Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս»: Համաձայնեք, ցնցո՛ղ մեկնաբանություն, կյանքի ցնցող իմացություն: Հիմա մնում է հասկանալ, թե այսպիսի մտքի փայլատակում ունենալու համար Փաշինյանի կառավարությունում ինչ են ծխում՝ թութուն, Պրիմա, թե ասենք ուրիշ այլ ուրախ խոտեր։ Մեզ թվում էր, թե այդ նախկին իշխանությունում է, որ մասնագիտացել էին աղքատների հարցում, ավելի ճիշտ աղքատությունը արդարացնելու գործում, դարձել մինչեւ անգամ կարտոլի մեծ մասնագետներ, ականջը կանչի Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի, թվում էր նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում ամեն ինչ անելու են աղքատության կրճատման համար, քանի որ լրագրող եւ ընդիմադիր պատգամավոր Փաշինյանը մինչեւ նախորդ տարվա մայիսը գրեթե սրբացրել է աղքատությունը՝ այն ներկայացնելով որպես մարդու գերագույն արժանիք: Իսկ նրանք՝ պաշտոնյաները, ովքեր փող են ստանում պետբյուջեից, պարզապես արժանի են գնդակահարության: Սակայն արի ու տես, որ նույն մասնագետներ են պահվում նաեւ նոր Հայաստանում։ Բնականաբար գլխավոր մասնագետը Նիկոլ Փաշինյանն է, որն առաջինը բարձրաձայնեց 350 հազար ճռռացող մարդկանց ու 800 հազարի վայելքների մասին, հիշում եք՝ նա ամիսներ առաջ տվեց աղքատության բանաձեւը․«800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, 350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան, մեր խնդիրն այն չէ, որ էս 350 հազար մարդուն բռնենք, այնքան քամենք, որ ասեն՝ չենք ուզում»։ Հիմա Ֆելիքս Ցոլակյանը բոլոր իրավունքներն ունի խոսելու աղքատության «հոտի» մասին, մնում է պարզել, թե Ֆելիքս Ցոլակյանի դեպքում այդ հոտն ինչ բույր ունի։ Երկար ճանապարհ անցնելով նախորդ իշխանությունների հետ, զբաղեցնելով բարձր եւ եկամտաբեր պաշտոններ, նա հիմա էլ հեղափոխական իշխանության հետ է ճանապարհը շարունակում ու այս ամենից մի տեսակ նավթալինի հոտ է փչում։ Անի Սահակյան

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am