Տեխնիկական լոլոներ

Երկու օր է ակտիվ քննարկվում է Արարատ Միրզոյանի մի վերարկուի պատմությունը: Կա տեսանյութ, որում երեւում է, թե ինչպիսի ինքնավստահությամբ է ԱԺ նախագահի պաշտոնը մի քանի օր առաջ ստաձնած, ոչ հեռավոր անցյալում դասախոսությամբ զբաղվող Միրզոյանը արագ քայլում դեպի իրեն սպասող ջիփը, նրա ետեւից էլ մի տղամարդ՝ ձեռքին վերարկու, մեքենային հասնելու պես տղամարդը հագցնում է Միրզոյանի վերարկուն, նրա համար արագ բացում ավտոմեքենայի դուռը,իրեն էլ արագ գցում մեքենայի առջեւի նստարանը, որ քշեն-հեռանան: Ֆեյսբուքահայությունը տարբեր անուններով կոչեց Միրզոյանի այս արարքը՝ չտեսություն, գյորմամիշություն, չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ, ոմանք առավել հետուն գնացին՝ հոխորտալով, թե միթե սրա համար էինք մենք հեղափոխություն արել: Չուշացավ նաեւ Արարատ Միրզոյանի արձագանքը, բնականաբար, Ֆեյսբուքում: «Սիրելի ընկերներ, բարեկամներ և չարեկամներ, Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ձեր ուշադրությանն արժանացած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։Այո, ԱԺ նախագահի համար օրենքով սահմանված է պետական պահպանության ռեժիմ։ Պարզվում է՝ ԱԺ նախագահը որևէ տեղ այցելելիս իր վերարկուն պիտի թողնի ոչ թե ընդհանուր հանդերձարանում, այլ իր անվտանգության աշխատակիցների մոտ։ Ահա թե ինչպես է իմ վերարկուն հայտնվել իմ անվտանգության պետի մոտ։ Կարո՞ղ էի ինքնուրույն հագնել վերարկուն։ Իհարկե։ Բայց մի շատ տեխնիկական, գուցե նաև տափակ նրբություն կա։ Համաձայնեք՝ տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը ևս այնքան էլ հրապուրիչ հեռանկար չի։ Մանավանդ որ, ինչպես տեսանյութում երևում է, արագ շարժվելու խնդիր կար՝ մյուս մեքենաներն էին հերթով մոտենում»,-այսպիսի անկապ տեխնիկական մանամասեր է ներկայացրել Արարատ Միզրոյանը , որոնցով փորձում է արդարանալ: Սակայն դրանից իրականությունը չի փոխվում,միթե այդ պետական ռեժիմը սահմանում է նաեւ, որ պետական բարձրաստիճան այրի անվտանգությունն ապահովող մարդիկ՝ թիկնապահները պետք է նրանց հանեն-հագցնեն, նրանց գլխին անձրեւանոց պահեն, կամ աթոռը մոտեցնել մարմնի համապատասխան մասին, որպեսզի պաշտոնյան նստի: Միրզոյանն ինքն ավելի է բարդացնում վիճակը շարունակելով ինքն իր հետ երկխոսությունը.<<Կարիք կա՞ր մեքենա նստելուց առաջ վերարկու հագնել։ «Ինչ է, ցուրտ էր մեքենայում»,- հեգնում եք։ Սիրով տեղեկացնեմ։ Ցուրտ չէր, բայց բավականին սառն էր՝ իմ մեքենայի շարժիչը միացրած չենք պահում, մինչ ես որևէ միջոցառման եմ մասնակցում>>։ Պատկերացնում եք սա ասում է մի պաշտոնյա, ով իշխանության հասնելու համար պատրաստ էր օրերով, ցրտին, քամուն , անձրեւին գիշերել դրսերում, քայլարշավի ժամանակ, ավելին, ով եւ իր շատ թիմակիցներ խոստանում էին, որ չէին կրկնելու նախորդներին, չեն մսխելու ժողովրդի հարկերով ձեւավորված բյուջեն, իրենց ծախսերում լինելու են մինիմալ, որ ոտքով էլ կգնան աշխատանքի: Պաշտոնը նրանց փափկամորթ է դարձրել, նրանք հիմա չեն դիմանում փոքրիկ դժվարություններին, իսկ Հայաստանում քանի անտուն մանուկներ են գիշերում բաց երկնքի տակ ու շատ-շատերի ծնողների սպասումները հենց ձեր՝ հեղափոխություն իրականացրած ուժի հետ է կապված: Մյուս կողմից, պետք չէ անողոքաբար քննադատել ԱԺ նախագահին, մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը չէր, որ նախընտրական այցելություններից մեկի հյուրասիրության ժամանակ բերանը սրբած անձեռոցիկը դրեց թիկնապահի ձեռքը:Էլ ինչ սպասեինք Արարատ Միրզոյանից: Անի Սահակյան

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am