Ցանկ կազմել էլ չգիտեք

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ համացանցում պտտվում էր ինչ-որ մեկի կազմած ցանկը՝ հեղափոխությունից հետո տեղի ունեցած դրական փոփոխությունների։ 17 կետ՝ մեկը մյուսից աբսուրդ։ Կետերի մեծ մասը խոստումներ են, օրինակ՝ «Երեւանում կկառուցվի ինովացիոն պարկ» կամ՝ «ինժեներական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի դպրոցներում»։ Մի մասը՝ ուղղակի դատողություններ, ասենք՝ «Մենք չենք քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը», կամ՝ «ԵՄ-ն դրական է վերաբերվում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը»։ Կան պարզապես ծիծաղաշարժ կետեր, օրինակ՝ «Փակվել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» էջը», կամ՝ «Խնայում ենք բնությունը, հանրային միջոցները, մեր աչքերը․ վարչապետի աշխատակազմն անցնում է թվային թղթի»։ Չես հասկանում՝ ի՞նչ է մտածել ցանկը կազմողը, երբ պարգեւավճարների աղմուկից հետո գրել է․ «Կադաստրի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձի 25 տոկոսի չափով խրախուսում են ստացել»։ Կարելի էր անգամ ենթադրել, որ այս ցանկը «հակառակորդ» թիմն է կազմել՝ նոր իշխանություններին վարկաբեկելու եւ նրանց անգործությունն ի ցույց դնելու համար, եթե այս կետերը տեղադրված չլինեին «Քաղպայմանագրի» վարչության անդամ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջում։ Եթե մտքի, վերլուծության դեֆիցիտ կա նոր իշխանության շրջանում, կարող էին պարզապես խնդրել, եւ մենք ավելի խելամիտ ու համոզիչ ցանկ կկազմեինք այս ամիսներին տեղի ունեցած դրական փոփոխությունների վերաբերյալ։ Ասենք, օրինակ, առաջին կետում կգրեինք արդար, թափանցիկ ընտրությունների կազմակերպման փաստը, որը հեղափոխության ամենամեծ ձեռքբերումն է։ Երկրորդում կգրեինք քրեաօլիգարխիկ կլանների վերացումը կամ գոնե պասիվացումը։ Ակնհայտ է, որ հայաստանյան իրականությունը ձեւավորող նախկին կլաններն այսօր այլեւս դերակատար չեն»։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am