Ցավոք, Ձեր թիմը ընտրել է ՀՀԿ դառնալու ամենակարճ ճանապարհը. Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը: - Պարո՛ն Վարդանյան, հանրության մեջ լայնորեն քննարկվում է Արցախյան հարցի լուծման՝ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը: Այս շրջանում երկրի ղեկավարությունը ինտենսիվ շփումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ: Ի՞նչ եք կարծում, մո՞տ է հարցի լուծման փուլը: - Նիկոլ Փաշինյանը միշտ պնդում է, թե ինքը չի կարող Արցախի անունից բանակցել, սակայն, ըստ իս, դա կրում է դեկլարատիվ բնույթ և ուղղված է ներքին լսարանին, քանի որ գործնականում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը: Փաշինյանն ինտենսիվ հանդիպումների մեջ է Իլհամ Ալիևի հետ, այդ թվում` «պատահական»: Ընդ որում` արցախյան իշխանական վերնախավից որևէ պաշտոնյա ներկա չի գտնվում այդ հանդիպումներում: Այդ ամենը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ, եթե կա արդեն իսկ նշմարվող ճանապարհային քարտեզ, ապա այն պետք է դառնա հասարակական լայն քննարկման առարկա: Լինելով իրավամբ ժողովրդի ընտրյալ և ունենալով նման բարձր վարկանիշ՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր նախորդներից շատ ավելի էֆեկտիվ և մեզ համար շահեկան կերպով առաջ տանել Արցախյան հիմնախնդրի լուծումը: Մտահոգիչ և վտանգավոր եմ համարում վերջին շրջանում «տարածք կարգավիճակ» թեզի՝ «տարածք խաղաղության դիմաց» թեզով փոխարինումը, ինչը վերջերս հաճախ է արծարծվում իշխանական կուլիսներում: Խաղաղության կոչերը պետք է անել այն ժամանակ, երբ թշնամին նույնպես պատրաստվում է խաղաղության: Ադրբեջանի պարագայում մենք դա չենք տեսնում: Մենք բոլորս էլ ցանկանում ենք խաղաղություն, բայց այն չի կարող լինել սակարկման առարկա: Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը հակառակ, Ալիևը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս արտահայտել են ազատագրված շրջանների վերադարձի մասին թեզը, իսկ Փաշինյանն իր հանդիպումներում, ցավոք սրտի, որևէ համարժեք պատասխան դեռևս չի տվել: - Խոսում ենք Փաշինյանի լեգիտիմության, նաև ընտրություններում հաստատված բարձր վարկանիշի մասին: Պահպանվե՞լ է այն արդյոք, թե՞, ամեն դեպքում, վարկանիշն արդեն անկում է ապրում: - Մեր արդեն իսկ նախկին ընդդիմադիրների և այսօր իշխանություն դարձած մարդկանց մոտ նկատվում է  անձի երկվություն: Իրենց ընդդիմադիր եղած ժամանակ ագրեսիվ կերպով դեմ էին արտահայտվում շքեղությանը, թայֆաբազությանը, բյուջեի անարդյունավետ բաշխմանը, ոչ կոմպետենտ կադրերի նշանակմանը, այնինչ՝ հիմա անում են այդ նույնը՝ ավելի մեծ թափով: Տպավորություն է՝ ՔՊ-ական շատ ու շատ երիտասարդներ` պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ՝ մանկուց երազել էին մեծանալ և դառնալ «Հանրապետական»: Նրանք ոչ միայն չեն կատարում ժողովրդին տված խոստումների գերակշիռ մասը, այլև նոր հոգսեր և խնդիրներ են առաջացնում այն հասարակ, աղքատության շեմին գտնվող մարդկանց համար, ովքեր հավատալով իրենց՝ ոտքի կանգնեցին և մերժեցին Սերժ Սարգսյանի լճացած ու կոռուպմացված համակարգը: Ես ցավում եմ, որ այս թիմն ընտրել է ՀՀԿ դառնալու ամենակարճ ճանապարհը: ՔՊ-ականները  չեն գիտակցում, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելության պլատֆորմի վրա ստեղծված էյֆորիան արագորեն նահանջում է՝ առաջ բերելով ՀՀ քաղաքացու՝ խնդիրներով և դժվարություններով լի առօրյայի գիտակցումը: Հակառակ տրված խոստումներին, այս պահին մենք ունենք գործազրկության բարձրացող ցուցանիշ, սահմանի վրա գազի գնի թանկացում, պետական հիմնարկների լուծարում, սննդամթերքի թանկացում, տնտեսական և ներդրումային ցածր ցուցանիշ, ոչ պրոֆեսիոնալ կադրերի արհեստականորեն առաջխաղացում և այլն: - Դուք ուզում եք ասել, որ ժողովուրդն իրեն խաբվա՞ծ է զգում: Կարծում եմ՝ ժողովուրդը դեռ հույս ունի, որ իր կյանքում կլինեն դրական փոփոխություններ, սակայն փաստ է, որ 25- ամյա քնից արթնացած և իր ուժերին վստահ հայ հասարակությունը երկար չի սպասելու իր կյանքի բարելավմանը և պահանջատեր է լինելու Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի յուրաքանչյուր խոստման կատարման հարցում: Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն հեղափոխության գաղափարը. պարգևավճարներ, շքեղ մեքենաներ, թիկնապահներ, դիլետանտ, բայց անպայման ՔՊ-ական պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարելի է փաստել, որ ՀՀՇ-ի կողմից ներդրված «լավագույն ավանդույթները» շարունակվում են (այստեղ ևս տարվում է ՀՀՇ-ական` «պոլի փետ» լինի՝ ՀՀՇ-ից լինի հայտնի մոտեցումը): Մեր վարչապետը երևի թե մոռացել է, որ հեղափոխությունը ոչ թե անձերի, այլ արժեքների փոփոխություն է, և մենք ոտքի ենք կանգնել փոխելու ոչ միայն Սերժ Սարգսյանին ու նրա կոռումպացված թիմին, այլ այն արատավոր բարքերը, որով լցված էր մեր երկիրը: Իսկ այդ բարքերը, տարօրինակ կերպով, կան առ այսօր, միգուցե՝ մի փոքր այլ մասշտաբներով:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am