Գալուստ Սահակյանին «կարոտելիս»

«Փաստ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ շատերը կատակում էին, թե կարոտելու են Գալուստ Սահակյանին, որը իր հայտնի ձեւակերպումներով ուրույն տեղ էր զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում: Ինչ իմանային կատակողներն ու Գալուստ Սահակյանը, որ սուրբ տեղը ոչ միայն դատարկ չի մնա, այլեւ նոր իշխանության առանձին ներկայացուցիչներ նոր լիցք կհաղորդեն պարոն Սահակյանի թողած «ժառանգությանը»: Ճիշտ է՝ նորերը դեռեւս չունեն այն խարիզման, որով ինքն իրեն օժտել էր Սահակյանը, բայց փոխարենը ունեն մի շարք դեմքեր, որոնք համառորեն փորձում են լրացնել Մաեստրոյի տեղը: Վերջին շրջանում Մաեստրո Սահակյանի մտքի գոհարները, սակայն, ընկալվում էին ոչ միայն պարզապես լեզվի սայթաքում, այլ միտումնավոր լղոզված ու հումորային պատասխաններ, որոնցով նա կամ խուսանավում էր լրագրողներից, կամ փորձում էր այս կամ այն աղմկոտ թեմայի շուրջ հայտնել իշխանական տեսակետը, պարզապես այլ երանգներով, անուղղակի կերպով: Նորերն, այս իմաստով, դեռեւս չեն կատարելագործել իրենց տեխնիկան: Նրանց՝ քննարկվող ձեւակերպումներն առավելապես դեռ լեզվի սայթաքման մակարդակում են, հաճախ նույնիսկ միջպետական սկանդալի պոտենցիալ ունեցող սայթաքման: Եվ եթե Գալուստ Սահակյանի դեպքում գործ ունեինք իշխանությունների անուղղակի խոսնակի հետ, ապա նոր իշխանության դեպքում անհայտ է, թե արդյո՞ք լեզվի սայթաքման շքերթի մասնակիցները փոխանցում են իշխանության տեսակետը, պարզապես այլ, ոչ ռացիոնալ լեզվով, թե դա անում են առանց միտումի, բնական հոգեվիճակից ելնելով: Այս պարագայում տեղին է հիշել ժողովրդական հայտնի խորհուրդը՝ եթե խոսել չես կարողանում, գոնե սովորիր լռել: Ավելի լավ տարբերակ մարդկությունը դեռ չի հնարել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 121 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am