«Նիկոլի դեմքով լևոնականներն եկել են իշխանության և փորձում են սեպ խրել Հայաստանի ու Արցախի մեջ».Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ական անփառունակ իշխանության մնացորդներից մեկը՝ Երջանիկ Աբգարյան անունով, ով Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին եղել է Հայաստանի Մաքսային ծառայության ղեկավարը՝ դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանց անվանել է ռուսամոլ հակահեղափոխականներ,Արցախը համարել Հայաստանի մարզ, տեսակետ հայտնելով, որ չի բացառում, որ Արցախի այսօրվա՝ իր բնորոշմամբ ռուսամոլ իշխանավորները կարող են Ադրբեջանի հետ գնալ ինչ-որ պայմանավորվածությունների Արցախի անվտանգությունը առանց Հայաստանի ձևավորելու ճանապարհին:

Ինչ խոսք, Երջանիկի նման հայտարարությունները չի կարող տեղավորվել որևէ բանիմաց և հայրենիքի զգացողություն ունեցող հայ մարդու ուղեղում:
Ցավ եմ ապրում, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական սխալի արդյունքում, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գնահատականներ չտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության անփառունակ էությանը և ապօրինի հարստացման տրամաբանությամբ հետ չգնաց հասկանալու համար, թե ինչո՞վ են զբաղված եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նրա իսկ նշանակած Երջանիկները, երբ Հայաստանը մի կողմից պատերազմի մեջ էր, իսկ մյուս կողմից Հայաստանում հարուստների դաս էր ձևավորվում պետական ռեսուրսների հաշվին, ինչ արդյունքում էլ ՀՀՇ-ականների լեզուները այսօր երկարել է և նրանք մոռացել են իրենց անփառունակ անցյալը, մոռացել են, թե ինչպիսի դժոխային պայմանների միջով են անցկացրել մեր ժողովրդին իրենց իշխանության տարիներին ու այսօր արդեն մեծ-մեծ խոսում են, չհասկանալով, որ իրենց իրական տեղը քաղաքական աղբանոցն է, բայց ոչինչ մենք մի օր նրանց հետ կուղարկենք...
Տարիներ շարունակ մենք պայքարում ենք աշխարհին ներկայացնելու, որ Արցախը անկախ, ժողովրդավարական արժեքներով ապրող պետություն է, որն ունի պետական կայացած համակարգ, հարգում է սեփական քաղաքացիների իրավունքները, բայց ահա հայտնվում են լևոնական «երջանիկներ», ովքեր բացիեբաց Արցախը համարում են Հայաստանի մարզ, այն էլ փորձելով այդ ձևակերպումը ներկայացնել վիրավորական երանգներով, և եթե մենք չենք հարգում Արցախի անկախությունը, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս ենք փորձում այդ անկախությունը ձևական դարձնել և կոպիտ բնորոշումներով ներկայացնել, ապա ինչպե՞ս ենք համոզելու աշխարհին, ինչպե՞ս ենք պարտադրելու Ադրբեջանին ճանաչելու Արցախի անկախությունը : Արցախն այսօր անկախ է, ապագայում կլինի անկախ, թե կմիավորվի Մայր Հայաստանի հետ դա կորոշեն Արցախցիները, բայց ոչ երբեք երջանիկաբգարյանները: Սիրելի Արցախցիներ Հայաստանում այս օրերին Նիկոլի իշխանության բռնազավթումից հետո նախկին ՀՀՇ-ականները ակտիվացել և փորձում են սեպ խրել Հայաստանի ու Արցախի մեջ, փորձում են իրենց անհեթեթ գնահատականներով լարվածություն մտցնել Հայաստանի ու Արցախի ժողովրդի ու ղեկավարության միջև , խնդրում եմ լուրջ մի ընդունեք նման մարդկանց, մենք մի ժողովուրդ ենք և ապագայում վստահ եմ լինելու ենք նաև մեկ պետություն… այսօր վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կանգնած է ձեր կողքին, ձեր թիկունքին՝ համարելով, որ դուք մեր առաջին գիծը պահող, առաջին գծում ամեն վայրկյան ապրող հայրենակիցներն եք՝ մենք ձեր թիկունքին ենք, ձեր կողքին: Նաև ուզում եմ նշել, որ ժամանակն է Հայաստանյան քաղաքական դաշտում քիմմաքրում իրականացնելու և նախկինից մնացած արատավոր երջանիկներին դուրս շպրտելու քաղաքական դաշտից դեպի քաղաքական աղբանոց որպեսզի այլևս մենք չապրենք ՀՀՇ-ական, լևոնական այն անմխիթար, տխրահռչակ ժամանակները , որոնք ստիպեցին մեր ժողովրդի մի մեծ մասին լքելու Հայաստանը, ստիպեցին մեր ժողովրդի մի մեծ մասին սոցիալական անարդարության պայմաններում մեծացնելու սեփական երեխաներին. .. Այո Նիկոլի դեմքով լևոնականներն են եկել իշխանության և հիմա էլ փորձում են Արցախի հարցում Լևոնի պարտվողական քաղաքականությունը դարձնել օրակարգային: Հեռու պահեք ձեր ձեռքերը Արցախից արա... Եվ վերջում՝ եղել են պատմության մեջ ժամանակներ, երբ ցավոք սրտի Հայաստանն անկախ պետություն չի ունեցել, բայց Արցախը ունեցել է մելիքություններ և իր կիսանկախ, հաճախ նաև լիարժեք անկախ գոյությունը պահպանել դարձյալ Արցախի հողին կառչած իր տեսակով՝ հայ ժողովրդի Արցախում ապրող տեսակով…»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am