Իսկ ի՞նչ է զիջում Ալիևը

Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հունվարի 16-ին շուրջ չորս ժամ բանակցություններ վարեցին Փարիզում: Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ տեղի էր ունեցել «մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը»: «Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը», - ասված էր պաշտոնական հաղորդագրությունում: Ապա, Դավոսում Փաշինյանն ու Ալիևը մոտ ժամուկեսանոց հանդիպում ունեցան: Օրեր առաջ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմային։ Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ Փաշինյանը անդրադարձել է այս հարցին, քանի որ լրագրողները նրան խնդրել են որոշ մանրամասներ հայտնեց Դավոսում Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումից։ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններին ինքը ներկայացնում է միայն Հայաստանի Հանրապետությունը և չի կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը։ «Ալիևի հետ բանակցությունների ձեր հարցին անդրադառնամ՝ այն հայտարարությունները, որոնք որ ես հրապարակավ արել եմ, իհարկե, մեր հանդիպման ժամանակ բոլոր հարցերին անդրադարձել ենք։ Բազմիցս եմ ասել, որ այդ բանակցություններում ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, այդ բանակցություններում չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին և իրենց խորհրդարանը, այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից։ Կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից», ասաց Փաշինյանը։ Դավոսում տեղի ունեցած հանդիպումից խոսելիս Փաշինյանն ասել է, որ որևէ առարկայական, կարևոր քննարկում Դավոսում այդ մեկուկես ժամվա ընթացքում տեղի չի ունեցել և նույնիսկ, օրինակ, Դուշանբեի կարճ հանդիպումը Ալիևի հետ ավելի առարկայական էր և ավելի կարևոր։ Իսկ երեկ կառավարության անդամների երդման արարողության ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակում։ Հարցին՝ ԵԱՀԿ նախագահող երկրներից կա՞ արդյոք նախաձեռնություն ի վերջո սկսել բանակցությունները, թափ հաղորդել ղարաբաղյան պրոցեսին, Փաշինյանը պատասխանել է. «Այդ հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում։ Մենք պարոն Ալիևի հետ նույնիսկ ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են էդ թեմայով աշխատում։ Իրենք կաշխատեն համանախագահների հետ համատեղ, մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք կորոշենք, թե ինչպես վարվենք»։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վերջերս սկսել է շրջանառվել «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, Փաշինյանը պատասխանեց. - «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի իշխանություն չի վարել։ Որևէ զուգահեռ տանելը և նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»։ Այսպես, Փաշինյանը կրկին շեշտում է, որ բանակցություններում ինքը ներկայացնում է միայն Լեռնային Ղարաբաղը, որ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, սակայն միևնույն ժամանակ նա հստակ ասում է, որ ԱԳ նախարարներն աշխատում են, այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կողմերին կարող է ներկայացվել կարգավորման տարբերակ: Այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը, թեև վերցրել է Ադրբեջանի հետ բանակցելու բեռն իր վրա, սակայն միևնույն ժամանակ՝ տեղ է թողնում հարկ եղած պահին Արցախի կողմից այս կամ այն հարցն անընդունելի ներկայացնել: Հիշեցնենք, որ ընդամենը 3 օր առաջ ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, որն օրերս Բանակի օրվա առթիվ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց իր և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև Փարիզում տեղի ունեցած վերջին հանդիպումից: Նա շեշտեց, որ Հայաստանի համար Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում առաջնայինը Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի հարցերն են. «Մենք ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են խաղաղ կարգավորմանը՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Մենք ընդգծել ենք այդ առումով խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը: Եվ ամենակարևորը՝ մենք ասել ենք, որ Հայաստանի համար կարգավիճակի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները»: Ունենալով նման դիրքորոշում՝ հայկական կողմը, սակայն, այդպես էլ չի ասում, թե ինչ է զիջում Ադրբեջանը: Մինչ այժմ պաշտոնական Երևանը չի ներկայացրել, թե Ադրբեջանի կողմից զիջման պատրաստակամության մասին որևէ հայտարարություն լսել է «շփումների» ընթացքում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ականներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը․ Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում» Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի Ցավոք, գերիների մասով չունենք ամբողջական, վերջնական հարցի լուծում. Միրզոյան Սահմանազատման գործընթացում կարող է նորություն լինել. ԱԳ նախարար Թալինի խանութներից մեկից գողացել էին ոսկյա 9 շղթա «Հայփոստը» դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը․ «Հետք» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել են իրանցի և եգիպտացի 11 քաղաքացիներ․ կա վիրավոր Այ' ողորմելի Վահագն, մոռացե՞լ ես Փաշինյանը՝ պաշտպանական ծախսերը կրճատելու մասին (video) Փաշինյանն էդ պողպատե մանդատը գիտե՞ք թող ինչ անի․ Շարմազանով (video) Էս ի՞նչ հիմնավորում եք բերում․․․ դուք փորձը տեսե՞լ եք․ ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին (video) Ումի՞ց է վախեցել Սերժ Սարգսյանը (video) Արարատ Միրզոյանը բացահայտում է խաղաղության վերաբերյալ իրենց կեղծիքը (video) Թագուհի Թովմասյան, էդ «թուրքի լամուկ» Արթուր Հովհաննիսյանին մի փառահեղ ապտակ տուր․ մանկավարժ (video) «ՔՊ-ականները խառնված են, չգիտեն՝ ինչ են անելու, եթե Նիկոլը մեռնի»․ Արթուր Համբարձումյան (video) «Ազգակից չենք», «Իշխանական լինեի, այդպես չէիք ասի»․ Գառնիկ Դանիելյան-Արմեն Դանիելյան երկխոսություն (video) Ինչ հայտնեց Սերժ Սարգսյանը դատարանին (video) Ռոբերտ Քոչարյանի մեծ սխալներից մեկը գիտե՞ք՝ որն է․ Ագնեսա Խամոյան (video) #ՀԻՄԱ․ Այս հարցից Փաշինյանը խանգարմունքի մեջ է ընկնում, Ավինյանը՝ փախչում․ Սամվել Հակոբյան (video) Իզուր համեստություն մի՛ արեք․ դուք գիտե՞ք՝ ով եք․ Ագնեսա Խամոյանը՝ Արմեն Դանիելյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am