Յուրայիններին՝ պարգևավճար, մյուսներին՝ «լայվ» ու դատ

Պարգևավճարները վաղուց բաժանվել են ու ծախսվել, բայց թեման դեռ տաք է։ Պարգևավճարներ նախկինում էլ են եղել, բայց աղմուկ չի եղել։ Ներկայիս աղմուկի պատճառն այն է, որ հսկայական տարբերություն կա ընդդիմադիր աշխատած Նիկոլ Փաշինյանի ու վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի միջև։ Հսկայական է նաև Փաշինյանի թիմակիցների մինչհեղափոխական ու հետհեղափոխական կյանքերի տարբերությունը։ Այդ կոնտրաստն է, որ փոթորկել է շատերի հոգիները։ Շատերը հիմա մտածում են, որ եթե իրենք քայլել են, «գըմփ–գըմփ–հո՛ւ» են արել, փողոց են փակել, վանկարկել են հայտնի կարգախոսը և «դուխով» գլխարկ կրել, ապա պետք է ապրեն այն մարդկանց պես, որոնք այդ ամենի արդյունքում դարձան իշխանություն։ Բայց չէ՞ որ այդպես չի կարող լինել։ Հրապարակում հավաքվածներին նիկոլենք ներշնչել էին, իսկ մեծ մասն ինքնաներշնչվել էր, որ բոլորը հավասար են։ Հիմա ներշնչվածներից ու ինքնաներշնչվածներից շատերը տեսնում են, որ ոմանք ավելի հավասար են դարձել։ Տեսնում են ու կատաղում՝ «Մենք պայքարենք, սրանք լավ ապրե՞ն» ոչ հռետորական հարցադրման շրջանակներում։ Փաշինյանն ու իր շրջապատը դարձել են իրենց նախկին կյանքի զոհը։ Նախկինում ասված ամեն մի խոսք ու բառ բումերանգի պես վերադարձել է և ամենօրյա ռեժիմով հարվածում է քայլարածներին։ Հիմա արդեն ահագին մարդ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «Յուրայիններին՝ պարգևավճար, մյուսներին՝ ֆեյսբուքյան «լայվ» ու դատ» սկզբունքով։ Եթե նկատել եք, պարգևավճարների թեմայով հիմնականում բողոք են բարձրացնում նրանք, ովքեր պաշտպանում էին Փաշինյանի իշխանությանը կամ առնվազն լոյալ էին։ Սրանք այլ թեմաներով լուռ էին, բայց հենց իմացան, որ միլիոնավոր դրամների պարգևավճար է եղել, աչքերի մեջ արյուն լցվեց։ Լյումպեն–պրոլետարիատը չի տեսնում փաշինյանական իշխանության վտանգավոր սխալները մեր երկրի անվտանգության, մասնավորապես՝ Արցախին վերաբերող գործընթացներում, բայց տիեզերական աղմուկ բարձրացրեց պարգևավճարների թեմայով։ Ասենք, որ նմանատիպ աղմուկների առիթներ դեռ շատ են լինելու։ Արդյունքում՝ Փաշինյանը վարկանշային կորուստ է ունենալու ինչպես լուրջ (այս հատվածում նա շատ ցածր վարկանիշ ունի), այնպես էլ լյումպենական շրջանակներում։ Թե ինչպիսին կլինի այդ անկումը՝ կտրո՞ւկ, թե՞ մեղմ, կախված է իրենից ու ԱԺ–ից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացներից։ Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am