Տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր ժամանակին լրագրողներ են եղել, չգիտեն, որ կան նաև ազատ լրատվամիջոցներ

Նոր իշխանությունները չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանում կան ազատ լրատվամիջոցներ: Այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա խոսքերով, տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր ժամանակին լրագրողներ են եղել, չգիտեն, որ կան նաև ազատ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են և գոյություն ունեն միայն իրենց վարկանիշի հաշվին: «Իշխանությունները դժգոհում են, որ լրատվամիջոցները լուսաբանում են ամենաաղմկահարույց դեպքերը և մեղադրում են նրանց կողմնակալության և քննադատության մեջ: Այնուամենայնիվ, նրանք մոռանում են, որ լրատվամիջոցները միշտ քննադատել են իշխանություններին, այդ թվում նաև նախկին իշխանությունների օրոք․ սա է նրանց աշխատանքը», - նշել է փորձագետը: Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հունվարի 29-ի այն հայտարարությանը, որ «իշխանության դեմ հայտարարված է մեդիա-պատերազմ. մարտահրավերն ընդունված է»: «Մամուլը միշտ էլ հարձակվել է իշխանության վրա՝ թե Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Դա մամուլի գործն է, մամուլը պարտավոր է իրեն այդպես դրսեւորել: Անհեթեթություն է ասել, թե մամուլը պատերազմ է հայտարարել քաղաքական գործիչներին: Նույն Ալեն Սիմոնյանը ժամանակին աշխատել է մամուլի հետ: Ամսագրի էջին մեկի նկարն են տպել ու դա համարում են մամո՞ւլ»,-եզրափակեց Աղասի Ենոքյանը:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am