«Ոչ աշխատավարձը, ոչ պարգևավճարները Կարեն Կարապետյանը չի ընդունել». փաստաբան

Երեկ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության (ՕՀՎ) պետ Կարեն Կարապետյանի (ում գործունեությունը հուլիս ամսից կասեցված է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի բանավոր կարգադրությամբ) շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը հերթական ասուլիսի ժամանակ նոր մանրամասներ էր ներկայացրել Կարեն Կարապետյան-Դավիթ Անանյան օրեցօր սրվող դիմակայության վերաբերյալ։ Բացի դրանից, նա նաև ասել էր, որ լուրջ կասկածներ ունեն, որ հարկային մուտքերի հավաքագրման բյուջեով նախատեսված պլանային առաջադրանքի կատարումը ցույց է տրված լուրջ կեղծիքներով, և այս դեպքում օրինաչափ հարց է առաջանում՝ ուրեմն ինչի՞ համար էր ինքն իրեն պարգևատրում ՊԵԿ նախագահը։ Ի դեպ, երբ երեկ այդ ասուլիսից հետո ՊԵԿ-ը պարզաբանում տարածեց, ոչ մի բառ չկար այդ լուրջ մեղադրանքի մասին։ Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց ՊԵԿ ՕՀՎ պետ Կարեն Կարապետյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հետ։ – Մինչ այս պահը որևէ տեղեկություն չունենք։ Այսօր տասներորդ օրն է, և պետք է որոշում կայացվի։ Այդ առումով դեռ որևէ տեղեկություն չունենք։ –Դուք նաև ասացիք, որ հարկային մուտքերի հավաքագրման՝ բյուջեովնախատեսված պլանային առաջադրանքի կատարումը ցույց էտրված լուրջկեղծիքներով։ Ի՞նչ հիմքեր ունեք նման հայտարարություն անելու համար։ – Ես ասացի, որ նման տեղեկություններ կան, ինչպես հիշում եք, ասացի, որ դրանք չճշտված տեղեկություններ են։ Այս պահին դրանք ճշտման փուլում են, և հաստատվելուն պես անպայման դրանք կհրապարակվեն։ 168.am-ն օրեր առաջ հարցում էր ուղարկել Պետեկամոտների կոմիտեին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Կարեն Կարապետյանի՝ հուլիս ամսից, այսինքն՝ իր պաշտոնական պարտականությունների կասեցումից ի վեր ստացած աշխատավարձային ֆոնդի մասին, ինչը մերժվել է։ ՊԵԿ պատասխանը ներկայացնում ենք ստորև։ Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի աշխատավարձի և աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հանաձայն՝ անձնական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անձնական տվյալներ մշակողները կամ նույն օրենքով նախատեսված այլ անձինք պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրությամբ ներկայացված «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի խնդրարկված տեղեկատվությունը Կարեն Կարապետյանի աշխատավարձի ու պարգևավճարների հանրագումարի չափի վերաբերյալ համարվում է անձական տվյալ, հայտնում ենք, որ այն ենթակա չէ տրամադրման: Ինչ վերաբերում է աշխատավարձի ու պարգևավճարների ստացման վերաբերյալ տեղեկատվությանը, ապա հայտնում ենք, որ աշխատավարձը հաշվարկվել և վճարվել է՝ համաձայն ներկայացված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի, իսկ պարգևավճարները` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի»,- ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ: 168.am-ն այս հարցն ուղղեց նաև Կարեն Կարապետյանի շահերի պաշտպանին՝ ցանկանալով, ի վերջո, անդրադառնալ նաև երեկ նրա արած հայտարարությանն այն մասին, թե «ՊԵԿ նախագահը՝ առանց որևէ իրավանորմի, բանավոր կերպով կասեցրել է Կարեն Կարապետյանի գործունեությունը և միաժամանակ աշխատավարձ վճարել հուլիս ամսից մինչ այժմ՝ 4 միլիոն դրամ գումար՝ կատարելով պետական միջոցների վատնում։ Ստացվում է, որ կամ ՊԵԿ նախագահի որոշումն օրինական է, և այդ դեպքում տեղի է ունեցել պետական միջոցների վատնում, կամ տեղի է ունեցել ինքնիրավչություն և պաշտոնական լիազորությունների վերազանցում»։ «Իմ վստահորդը դեկտեմբեր ամսին ստացել է 400 000 դրամ աշխատավարձ, որից եթե հանում ենք պահումները, ստացվում է 289 000 դրամ, և չի ստացել պարգևավճար։ Մինչ դեկտեմբեր ամիսը յուրաքանչյուր ամիս ստացել է իր աշխատավարձը նշված չափով և 2 անգամ ստացել է նաև պարգևավճար։ Ոչ աշխատավարձը, ոչ պարգևավճարները Կարեն Կարապետյանը չի ընդունել՝ ՊԵԿ նախագահին ասելով, որ բարոյական չի համարում իր չաշխատած ժամանակահատվածի համար ստանալ աշխատավարձ և, առավել ևս՝ պարգևավճար։ Այսինքն՝ ինքն այդ գումարները հետ է վերադարձրել Պետական եկամուտների կոմիտե»,- նշեց Տիգրան Հայրապետյանը։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am