«News.blog.am »-ի գլխավոր խմբագիր Կոստանդին Տեր-Նակալյանը ՖԲ իր էջում գրում է.
Սիրելի ընկերներ, գործընկերներ ու պարզապես սրտացավ մարդիկ։ Շնորհակալությունս եմ ուզում հայտնել սրտացավության ու կոլլեգիալ սոլիդաուտյան տասնյակ ու հարյուրավոր այն դրսևորումների համար, որի ականատես եղա վերջին 24 ժամվ մեջ։
Ուզում եմ տեղեկացնել, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Նախաքննական գաղտնիքը թույլ չի տալիս, որպեսզի ես մանրամասն պատմեմ ԱԱԾ-ում տեղի ունեցած հարցաքննությանս մասին, բայց ամեն բան լավ է, ինձ հետ եղել են բարեհամբույր ու մարդիկ իրենց գործն են անում։
Ինչ վերաբերում է երևույթին, ապա ես ինչպես համարում էի, որ այս ամենում կա քաղաքական ենթատեքստ, այնպես էլ շարունակում եմ համարել։ Սա միանշանակ ոտնձգություն է խոսքի ազատության հիմնարար սկզբունքի նկատմամբ ու ողջ հարցը նրանում է, թե այդ ոտնձգությունը արմատներով գնում է զուտ ինչ-որ կրոնական կազմակերպությո՞ւն, թե՞ գործ ունենք պետական մակարդակի հետ։
Ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ եթե ինչ-որ կրոնական կազմակերպության/կազմակերպությունների թվում է, թե իրենց իրավունքները ու/կամ դրանց՝ իրենց ընկալումը գերակայում է խոսքի ազատության հիմնարար սկզբունքին՝ չարաչար սխալվում են։ Ավելին ասեմ, եթե հույսներն այն է, որ մեդիան պետք է սա ընկալի որպես՝ եթե մեզ կպաք, ձեզնով կզբաղվեն՝ էլի սխալ դրույք են արել։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԱԾ-ի մասով ես ոչ մի հարց չունեմ, ոչ մի ավելորդություն ու կաշկանդող բան թույլ չի տրվել իրենց կողմից ու եթե հավատանք մամուլի հրապարակումներին, այս թեմայով ԱԱԾ-ին պարզապես փաստի առաջ են կանգնացրել։ ԱԱԾ-ում չէին կարող օրենք խախտել ու արդեն հարուցված քրեական գործը ծածկադմփոց անել։
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը