Որքան հոնորար է տվել «Գործ N° Մարտի 1» ֆիլմի համար Ռոբերտ Քոչարյանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Գործ N° Մարտի 1» ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ չի նկարահանվել։ «Բացարձակապես ոչ մի հոնորար չի տրվել պարոն Քոչարյանի կամ նրա մերձավորների կողմից, բացարձակապես նախաձեռնությունը նրանց կողմից չի եղել, այլ եղել է Ռոման Բաբայանի կողմից, ընդ որում՝ մարդ է միջնորդ գցել, որպեսզի կապ հաստատի Քոչարյանի հետ և խնդրի, որ նա ֆիլմի նկարահանումներին մասնակցի»,- ասաց փաստաբանը` նշելով նաև, որ այդ հարցի շուրջ խոսել է նաև Ռ. Քոչարյանի հետ, վերջինս էլ փոխանցել է վերը նշվածը: Փաստաբանը մանրամասներ ներկայացրեց. «Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվայաբնակ մի հայ և ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր, ով ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել «Մարտի մեկի» դեպքերի հետ կապված: Պարոն Քոչարյանը հարցրել է, թե բացի իրենից էլ ովքեր են խոսելու, իրեն ասել են, որ ենթադրվում է, որ խոսելու են Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և մի շարք այլ անձինք, ովքեր այդ ընթացքում կարևոր դերակատարություն են ունեցել: Այդ պայմաններում համաձայնվել է հարցազրույց տալ»: Հայկ Ալումյանը նշեց, որ մի քանի օրվա մեջ եղել են Հայաստանում, հարցազրույց են վերցրել, այդ ժամանակ էլ իմացել է, որ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեև նրանց աջակցել է:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am