ՀՅԴ-ն հաճույք ստանալու սպասումներով

Թավշյա հեղափոխությունից հետո էլ ՀՅԴ-ն հավատարիմ է մնում իր ոճին եւ շարունակում է վարել իր հայտնի «դեմ ըլլալով կողմ ըլլալու» քաղաքականությունը։ Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ Արցախում տեղի ունեցավ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որն ավանդաբար անցկացվում է 3-4 տարին մեկ։ ՀՅԴ-ն 33-րդ ժողովից հետո հրապարակեց հայտարարություն, որը, սակայն բացառապես վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին, եւ ոչ մի խոսք Հայաստանի ու իրենց գործունեության հետ կապված։ ՀՅԴ-ականներն Ընդհանուր ժողովի արդյունքները ամփոփվեցին այսօր: Իսկ ժողովի ընթացքում դինամիկ զարգացումներ էին ընթացել, Բյուրոյի արդեն նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կոշտ քննադատական հայտարարություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեության վերաբերյալ ու մարտահրավեր նետել, թե հաջորդ ընտրություններին տուն են ուղարկելու իշխանություններին։ Մարգարյանի այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ ու անսպասելի հայտարարեց համագործակցության առաջարկի մասին։ Իսկ իշխանություն-ՀՅԴ փոխհարաբերությունները ավարտվեցին հանդիպումով։ Եւ ահա, թե այս ամենից հետո ինչ գործունեություն է ծավալելու Դաշնակցությունը, մնում է խիստ անորոշ։ Այսօրվա ասուլիսում բանախոսներ Արմեն Ռուստամյանն ու Բյուրոյի նոր ներկայացուցիչը ըստ ամենայնի չտվեցին այդ հարցերի պատասխանները։ Մի կողմից նրանք իրենց համաձայնությունը հայտնեցին Հրանտ Մարգարյանի հնչեցրած կարծիքի հետ, իսկ հաջորդ պահին խոսեցին Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր համագործակցության մասին։ Մասնավորապես Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք մնում են նախկինում հռչակած սկզբունքներին համաձայն, որ կհամագործակցեն այն ուժերի համար, որոնց համար ընդունելի կլինի ՀՅԴ-ի հայտնի յոթ կետերը։ Ռուստամյանի խոսքով՝ Հրանտ Մարգարյանն իր ելույթով արտահայտել է այն, ինչ կուսակցությունը ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Անցյալի` 90-ականների դասերը հանգեցնում են այն եզրակացության, որ կա շատ մեծ վտանգ, որ նույն սխալը կկրկնենք: «Դրա համար ես միշտ ասել եմ, որ սա դեժա վյու է հիշեցնում: Անհանգստությունը շատ հստակ է` նորը չլինի լավ մոռացված հնի կրկնություն: Այսինքն` մենք չպետք է բերենք նրան, որ հին մենաշնորհը փոխարինվի նոր մենաշնորհով: Մենք 5 խնդիր էինք դրել, որով էլ պայմանավորել էինք հետագա համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ խնդիրներից մեկն այն էր, որ մենք պետք է ամրապնդեք խորհրդարանական համակարգը և լուծենք իրենց իսկ կողմից ձևակերպված` սուպերվարչապետական համակարգի խնդիրը: Սուպերվարչապետական համակարգից հրաժարում մենք այսօր չենք տեսնում: Նախարարությունների հետ կապված փոփոխությունները, որ բերել էին, դրանով ակնկալում էինք տեսնել ներքին գործերի նախարարության ամրագրում. այդ կերպ ոստիկանության և մի շարք այլ կառույցների վերահսկողությունը կփոխանցվեր ԱԺ-ին»,- ասաց նա հավելելով․«Մենք դեռ ունենք հույս, որ, ինչպես ասացի, կզարգանանք` չզիջելով: Այսինքն` սեփական ռեսուրսի վրա կենտրոնանալով` կզարգանանք այնպես, ինչպես կպահանջեն մեր շահերը: Մենք առայժմ դա չենք տեսնում, կգա ծրագիր, կկատարվեն քայլեր, կտեսնենք, բայց հույս ունենք, որ կգնա այդ ուղղությամբ: Եթե այդ քայլերը կատարվեն, մենք համագործակցելու որևէ խնդիր չունենք»։ Իսկ եթե իշխանությունը գնա « զիջենք, որ զարգանանք» ճանապարհով, ապա դաշնակցությունը կմոբիլիզացնի ժողովրդին իշխանության դեմ: Հին ընկերների մեկնաբանություններից հետո հարց է առաջանում, ինչու ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին հեռացրեցին ոչ միայն այդ պաշտոնից՝ վստահելով այն Հակոբ Տետ Խաչատուրյանին, այլեւ Բյուրոյի կազմից։ Եթե կուսակցությունը համաձայն է Մարգարյանի դիրքորոշմանը, ինչն էր խնդիրը նրանից ազատվելու։ Մամուլում հրապարակում եղավ, որ դա եղել է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, որ նախկին իշխանությունների հետ առավել քան ջերմ հարաբերություններ կառուցած Մարգարյանին փոխարինել մեկ ուրիշով՝ հետագա համագործակցության դուռը չփակելու նպատակով։ Բայց ՀՅԴ ականները հիմա շարունակում են մի կողմից՝ չմերժել հնարավոր համագործակցության առաջարկը, մյուս կողմից երկրորդել Մարգարյանի դիրքորոշումը գուցե հեռահար պլանում ունենալով, որ իշխանության հետ հարաբերությունները միգուցե այնքան էլ հարթ չընթանան եւ բռնեն արդեն փողոցային պայքարի ուղին։ Այսինքն, ՀՅԴ-ի կույս մնալով հաճույքի սպասումները դեռ շարունակվում են։ Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am