Ինքնադատաստանի իներցիան

Անցած շաբաթ մեծ աղմուկ բարձրացրած պարգեւատրումների խմորը նոր ջուր է քաշում: Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաները՝ մարզպետներ, Երեւանի քաղաքապետ, ՊԵԿ եւ բոլոր այն գերատեսչությունները, որոնք պարգեւատրումներ են իրականացրել ու որոշների դեպքում դա յոթանիշ թիվ էր կազմում, գործել են օրենքով եւ փիս մամուլն է հարցը թմբկահարում,չէ՞ որ իշխանության տարբեր տրամաչափի գործիչներ լեգիտիմացրեցին այդ պարգեւատրումները, մասնավորապես իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հորդորեց արտառոց ոչինչ չփնտրել, պարգեւատրումներն իրականացվել են օրենքով, իսկ օրենքն այդ գրել է նախկին իշխանությունը, հետեւաբար Լենա Նազարյանի տրամաբանությամբ էլ գործընթացը տեղի է ունեցել իներցիայով: Սա դեռ ամենը չէր, Նիկոլ Փաշինյանն էլ Դավոսից <<լայվով>> ճղճղաց, թե բա հանգիստ նստեք տեղներդ, որ նախկին պատգամավորները ստանում էին այդ պարգեւատրումները, ինչի չէիք աղմուկ-աղաղակում: Մի խոսքով՝ իշխանությունը կարծես թե փակել էր թեման, բայց բացել հեղափոխական հասարակությանն ու իշխանության մեջ մի մեծ անջրպետ, որտեղ փշրվել էին սպասումները, թե նոր Հայաստանի իշխանությունը պետք է տարբերվեր նորից, եթե նույնիսկ նորը դա արել է օրենքով, բայց նաեւ այդ ամենի արդյունքում էր առաջացել այն անհաղթահարելի սոցիալական բեւեռացումը, որի արդյունքում մերժեցին Սերժին: Սակայն, այսօր, ահա, պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ լավ ու օրինական չէ, որքան մեզ պարտադրում էին իշխանությունները: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան էր կանչել ՊԵԿ նախագահին ու բացատրություն էր պահանջում հատկապես այդ համակարգում խոշոր չափերի պարգեւատրումների թեմայով: «Երբ քննարկումների արդյունքում ձևավորվի համապատասխան փաթեթ, «Իմ քայլը» խմբակցությունը կձեռնարկի որոշակի քայլեր», - Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասում է Լիլիթ Մակունցը: «Պետական եկամուտների կոմիտեում պարգևատրումները կատարվել են օրենքի տառին համապատասխան», - Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետո քննարկումից հետո լրագրողների հետ զրուցում պնդում է ՊԵԿ ղեկավարը, ասելով, թե սուտ են մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ 9 մլն, 8 մլն կամ 7 մլն պարգևատրում է եղել իր ղեկավարած գերատեսչությունում․ - «Ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք, չէ՞: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ․․․ Մեր իրավաբանների հետ միասին մենք աշխատում ենք՝ ինչպե՞ս անենք, որ հանրայնացնենք էն տեղեկատվությունը, որը հանրայնացնելու այսօր իրավական հնարավորություն չունենք: Պատգամավորները ևս ասեցին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն և պետական ծառայող այդ կապը շատ ավելի թափանցիկ լինի»: Դավիթ Անանյանը միակը չի լինելու, Մմակունցն ասում է, որ այլ գերատեսչություններից եւս պաշտոնատար անձանց կհրավիրենք: Հետաքրքիր է՝ ում կամ ինչի է պետք այս շոուն, եթե հայտարարվում է, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել: Հակառակ պարագայում պետական վերահսկողության ծառայությունն է, որ պետք է զբաղվեր այս պաշտոնյաներով, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կուսակից ընկերները:Եթե խնդրով նրանք իսկապես մտահոգ են, ապա միակ քայլը որ կարող են անել, օրենքը փոխելն է: Իսկ դա կարելի է անել նաեւ առանց պետական պաշտոնյաներին իրենց գործից կտրելու էլ: Իսկ եթե նրանք որոշել են Հայաստանում Լինչի դատաստանը օրինականացնել ու պաշտոնյաներին կտրել գործից, բերել խորհրդարան, որպեսզի ամեն մեկն իր հերթին ամոթանք տա, դա այլ հարց է: Անի Սահակյան

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am