2016թ. ԼՂ-ում մեծ է շփման գծում ռազմական գործողությունների էսկալացիան
Ըստ Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնի վերլուծաբանների,ովքեր հերթական վերլուծությունն են արել, տվել է 2016 թվականի երկրորդ եռամսյակի իր կանխատեսումը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին ու հակամարտության հետագա ճակատագրին,այս տարի կանխատեսվում է Ղարաբաղում հակամարտության լարվածության աճ: Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանի երկրներին՝ կենտրոնի փորձագետները գրում են, որ Վրաստանը կփորձի տնտեսկան կապեր հաստատել Ռուսաստանի հետ, մինչ փորձում է ՆԱՏՕ-ի հետ հանձնառություններ փնտրել, իսկ Ադրբեջանը կփորձի սրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ փորձելով այդկերպ ուշադրությունը շեղել իր ներքին տնտեսական դժվարություններից։ «Այնուհանդերձ, խոշոր ռազմական գործողություններ դժվար թե սկսվեն։ Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն ազդեցություն գործել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների ընթացքի վրա իրենց դաշնակիցների օգնությամբ»,- գրված է կենտրոնի կանխատեսման մեջ:
