Ովքե՞ր են օգտվելու ստոմատոլոգիական անվճար բուժօգնությունից

Արդեն հայտնել էինք, որ բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը և դրանցից օգտվող շահառուների քանակը ավելացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ցանկում ներառված են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք, ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ: Մասնավորապես՝ առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններց օգտվող նպաստառուների անապահովության միավորը 36 բալից իջեցնել 30.01 բալ: 2019 թ. պետբյուջեով նախատեսվում է նաև ավելացնել առողջապահության նախարարության միջոցով իրականացվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը. առաջարկվում է անվճար բժշկական օգնություն մատուցել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուներին: Որոշմամբ առաջարկվում է նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաներին, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպել անվճար՝ ներկայումս գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Բացի այդ, առաջարկվում է ավելացնել նաև մատուցվող ծառայությունների հետևյալ տեսակները՝ մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, 18 տարեկանից բարձր անձանց կարիեսի բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի վերանորոգում և պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում ու տեղադրում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ):

դիտվել է 58 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am