«Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը». Վիտալի Բալասանյան

168 ժամը գրում է.«Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, ձեր համար էլ է երևի ծիծաղելի»,- հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին՝ նշել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Ո՞նց եք պատկերացնում, ասենք, էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապետ: Ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում,- հայտարարեց Բալասանյանը՝ ընդգծելով՝ չի տեսնում, որ բանակն այն ժամանակ մասնակցել է ներքաղաքական կյանքին. «Միգուցե մասնակցել են ոմանք, բայց էդ հրամանը, ինչի մասին դուք ժամանակ առ ժամանակ ասում եք, այդ հրամաններում այդպիսի բան չկա, 0038 հայտնի հրամանը։ Ժամանակը կգա, բոլորդ էլ կտեսնեք, կասեք՝ ամոթ ա մեզ: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, ցանկացած երկրում կգնան դրան: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, դուք զորք տեսե՞լ եք, որ այն ժամանակ կրակում էին»: Լրագրողներից մեկի հարցին, թե ո՞վ է այդ դեպքում կրակել, Վիտալի Բալասանյանը պատասխանել էր, որ Ներքին զորքերն են կրակել. «Բանակն այդպիսի զինատեսակ էլ չունի, այդպիսի զինամթերք էլ չունի, երբևիցե չի էլ ունեցել, դա ներքին զորքերինն է, ինչի՞ եք խառնում ամեն ինչ»։ Լրագրողի դիտարկմանը, թե Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի Բալասանյանը պատասխանել էր. «Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման իրավիճակի մեջ: Ամոթ է, չի կարելի նման բաներ անել: Ի՞նչ է նշանակում՝ սպանել են, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Դուք գիտեք՝ ովքեր արտահայտում են այդ բառերը, կարճ ժամանակից հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու»։ Լրագրողի դիտարկմանը, թե ծիծաղելի՞ է արդյոք, որ «Մարտի 1»-ի գործով կալանավորել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կամ մեղադրանք է առաջադրվել մնացած պաշտոնյաներին, Վիտալի Բալասանյանն ասել էր․ «Բերեք բոլորին կալանավորենք, էնտեղ նստենք, հետո ՀՔԾ-ն որոշի՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ: Այսինքն՝ կալանքն ի՞նչ կապ ունի, երբ որ քրեական գործ է հարուցված։ Ես չգիտեմ, ով ինչքանով է մասնակցել, դա քննչական ծառայության գործն է։ Երբ որ էսօր վճիռ չկա, ես ինչպե՞ս կարող եմ մարդու վրա մեղք դնել, ասել՝ դուք հատուկ կրակել եք Տիգրան Աբգարյանի վրա, որպեսզի արտակարգ իրավիճակ կամ դրություն մտցվի, մի քիչ ծիծաղելի է»: Ապա հավելել էր, որ դատարանը կորոշի, թե ով է մեղավոր Մարտի 1-ի 10 զոհերի համար։ Բալասանյանի՝ այս հարցուպատասխանից հետո, լրագրողները Բանակի տոնին նվիրված միջոցառումից առաջ հարցեր էին ուղղել նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Վերջինս, անդրադառնալով Բալասանյանի խոսքերին, ասել էր. «Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում եմ՝ գա, նստի, քննարկենք իրաբավանական տեսանկյունից: Դուք ուզում եք՝ Բալասանյանի խոսքերը մեկնաբանե՞մ… շատ վատ է, եթե նման գնահատական է տվել: Չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որը կարող է իրավաբանական գնահատականներ տալ»: Այսօր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է արել, որում ասվում է. «Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները գործի նյութերին ծանոթանալուց հետո»։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video) Ես ձեզ ասում եմ՝ սա Նիկոլի ժուլիկություններից է․ Սերժ Սարգսյան (video) «Նիկո՛լ, ստում ես․․․ թոշակառունե՛ր, ձեր թոշակը Նիկոլը կարող էր բարձրացնել 30 հազար դրամով» (video) Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ Աննա՛, չփորձես խաբել․ գիտենք՝ ուր ես գնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Աշոտյան Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am