Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Kia մակնիշի 19 ՍՍ 991 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կասյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հաստաբուն ծառին, առաջ ընթացել և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Բախման հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ու վնասել է շենքի տակ գտնվող խանութի ապակին՝ կոտրելով այնտեղ եղած գույքի մի մասը։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ գնդի ծառայողները, սակայն վարորդն ու ուղևորը հրաժարվել են բժշկական օգնությունից։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ կոտրվել են ավտոմեքենայի անվահեծանները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը