Ինձ ներկայացված բոլոր մեղադրանքները շինծու են, իսկ քրեական գործը` սադրանք.բաց նամակ Փաշինյանին և Զեյնալյանին

Գործարարն ու բարերարը  դարձավ նախկին ռեժիմի «զոհը». Սամվել Խաչատրյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  և ՀՀ Արդարադատության նախարա Արտակ Զեյնալյանին:
Մեծարգո պարոն վարչապետ, հարգարժան պարոն նախարար, խնդրում եմ լսել արդեն 8 տարի անազատության մեջ գտնվող հայ մարդու բողոքը և խնդրանքը` վերաբացելու համար արդարադատության փակված կողպեքը և ապացուցելու, որ Նոր Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել:
Ես` Սամվել Սերգեյի Խաչատրյանս նախկին ռեժիմի զոհերից եմ: Դատապարտվել եմ նրա համար, որ չեմ ենթարկվել նախագահին կից օլիգարխիայի մարդակուլ պահանջներին: Ես «մեղավոր» էի մի բանում, որ զբաղվում էի բիզնեսով և փորձում օգտակար լինել իմ ժողովրդին:Մենաշնորհների գազանաբարո բախշման գործընթացում պատվավոր տեղերի արժանացած այրերը ոտնատակ տվեցին բազմաթիվ գործարարների: Այդ «զոհերի» թվում եմ նաև ես`«Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սամվել Խաչատրյանս:
Ըստ դատավճռի` իմ հրավերով Ռուսաստանից ժամանած, գործով չպարզված երկու քիմիկոս ընկերությունում պատրաստել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 600 կգ ամֆետամին տեսակի թմրամիջոցի աղ: Իսկ հետո էլ, ինչպես նշել է նախաքննական մարմինը և հաստատել է դատարանը, «թմրամիջոցը չպարզված հանգամանքներում ապօրինի իրացվել է»։
Իմ ղեկավարած գիտահետազոտական ինստիտուտը հոգեմետ դեղամիջոցների արտադրությամբ զբաղվելու, օրենքով  սահմանված կարգով, իրավունք էր ստացել: Ես պնդում եմ, որ որևէ կապ չունեմ ինձ առաջադրված մեղադրանքի հետ, որովհետև իմ գիտակցական կյանքում միշտ դատապարտել եմ թմրամոլությունը և մարդակործան այդ երևույթը խթանող թափթփուկներին:
Տարատեսակ մականունավոր օլիգարխներ` իմ օրինական բիզնեսում ներգրաված լինելու համար, ինձ «փայ» մտնելու պահանջ էին ներկայացրել:
Ինձ ներկայացված բոլոր մեղադրանքները շինծու են, իսկ քրեական գործը` սադրանք: Ինձնից ցուցմունք կորզելու նպատակով իմ վրա ճնշում է կիրառվել, իսկ որ ամենասարսափելին է` սպառնացել են իմ ընտանիքին: Ես որոշ ժամանակով հեռացել էի Հայաստանից, սակայն չէի ցանկանում իմ բիզնեսը արտերկիր տեղափոխել: Միշտ գործել եմ հանուն ազգային շահի և պետականության ամրության:
Ինձ ձերբակալեցին օդանավակայանում` Հայաստան վերադառնալիս:Ես չէի հավատում, որ ՀՀ նախագահն ու նրան շրջապատող օլիգարխիան այդքան մեծ «ախորժակ» ունեն և իմ նման համեստ գործարարն էլ կարող է զոհաբերվել:
Հարգարժան պարոն վարչապետ, թավշյա հեղափոխությունը շատ անմեղ դատապարտյալների հոգում արդարության հույս է արթնացրել: Կալանավորմանս պահից սկսած ես պայքարում եմ և շարունակելու եմ պայքարել` օգտագործելով իրավական և մարդկային դաշտի բոլոր լծակները:
Ես կրկին անգամ շեշտում եմ, որ ապրել եմ հանուն մարդկային արժեքների: Ես բնակվել եմ Երևան քաղաքի Երկաթուղայիններ 4-րդ փողոցում, որտեղ բնակվել է նաև Արցախում զոհված Մհեր Թորգոմյանը: Ես նրա զավակներին մեծացրել եմ` չտարբերելով սեփական երեխաներիցս: Կանգնեցրել եմ նրա խաչքարը, որ Մհերի այրին և զավակները մխիթարվեն, իսկ ազգս հպարտանա հերոսով: Ստեփանավան քաղաքի զորամասը վերանորոգելուց հետո այնտեղ էլ խաչքար կանգնեցրի: Դեր Զորի անապատում խաչքար եմ կանգնեցրել` Ցեղասպանության զոհերի հիշատակին: 33 զոհված ազատամարտիկների երեխաների կնքահայր եմ և սիրով կատարել եմ նրանց առաջ պարտքս: Հնարավորությանս սահմաններում աջակցել եմ Հայոց բանակին: Ես դեռ կարող էի բարիք գործել, բայց թևերս կտրեցին…
Դատավարական պրոցեսը տևեց 4 տարի 8 ամիս և ես դատապարտվեցի 12 տարվա ազատազրկման այդպես էլ չընդունելով մեղքս: Արդեն 8 տարի 8 ամիս անազատության մեջ եմ: Ես բազմաթիվ հիվանդություններ եմ ձեռք բերել այս տարիներին և այլևս չեմ դիմանում բանտային պայմաններին: Խնդրում եմ վերաբացեք այս գործը և ինձ հնարավորություն տվեք վերադառնալ ընտանիք:
Հարգանքներով և արդարադատության հանդեպ հավատով
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Սամվել Սերգեյի  Խաչատրյան

դիտվել է 1016 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am