Ինչու՞ Բոլթոնն Ալիևի հետ խոսում է Ղարաբաղի հարցով, իսկ Փաշինյանի հետ՝ ոչ

Ինչպես հայտնի է, դավոսյան հայտնի Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, Փաշինյանին առաջինններից մեկը զանգահարել էր Բոլթոնը: Ու թեև Փաշինյանը նշում է, թե իբր Բոլթոնի հետ զրույցում ղարաբաղյան թեմատիկան չի քննարկվել, դրան չի հավատում հանրության ճնշող մեծամասնությունը: Ինչպես չեն հավատում, որ Փաշինյանը 1.5 ժամ կարող էր խոսել Ալիևի հետ՝ զուտ պատմությունից: Փաշինյանի անկեղծության պակասը պարզապես ապշեցնող է: Նա փորձում է կոծկել մի բան, որը հնարավոր չէ: Քանի՞ միամիտ կարելի է գտնել Հայաստանում, ովքեր հավատան, որ դավոսյան հանդիպումից անմիջապես հետո, Բոլթոնը զանգահարեր Փաշինյանին ու խոսեր նրա հետ, ասենք, Հայաստանի տնտեսական զարգացումից, կամ պարգևավճարների թեմայից: Փաստորեն ստացվում է, որ Փաշինյանը թաքցնելու բան ունի հանրությունից, երբ նշում է, որ Բոլթոնը իր հետ Ղարաբաղի վերաբերյալ չի խոսել: Իսկ սա նշանակում է, որ ամերիկացիները Փաշինյանից ինչ - որ ակնկալիք ունեն, կամ էլ՝ Փաշինյանն է նրանց ինչ - որ բան խոստացել: Հակառակ դեպքում, Փաշինյանը չէր վախենա և կխոստովաներ, որ իր զրույցը Բոլթոնի հետ վերաբերվել է նաև Ղարաբաղին: Եթե Բոլթոնը չէր խոսել Ղարաբաղի մասին, ապա ինչու՞ հատկապես դավոսյան հանդիպումից հետո զանգահարեց Փաշինյանին: Եվ վերջապես, երկու օր առաջ նա զանգահարեց նաև Ալիևին, և ի տարբերություն Փաշինյանի, Ադրբեջանի նախագահը չթաքցրեց սույն փաստը, որ խոսք է գնացել նաև Ղարաբաղի մասին: Ստացվում է շատ հետաքրքիր բան, բռնապետ Ալիևը չի թաքցնում իր ժողովրդից, որ խոսել է Բոլթոնի հետ Ղարաբաղի մասին, իսկ «ժողովրդական» վարչապետ Փաշինյանը դրա մասին թաքցնում է: Ուրեմն այդ խոսակցության բովանդակությունից Ալիևը չի վախենում, մինչդեռ Փաշինյանը վախենում է: Դրա համար էլ, ժամանակին Սերժի սառնարանի պարունակությունը «լայվով» ցույց տվող Փաշինյանը փորձում է թաքցնել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանն առնչվող հարցերը, քանզի շատ լավ հասկանում է, որ այդ թափանցիկությունը վերջնականապես կբացահայտի իր արտաքին քաղաքականության լիակատար սնանկությունը: Սա է իրականությունը:    zham.am

դիտվել է 63 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am