«Որևէ մեկից ներողություն չեմ խնդրում». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց սկզբից պիտի ասեմ, որ քաղցր բառերի չեք հանդիպելու իմ գրութեան մէջ եւ որեւէ մէկից ներողութիւն չեմ խնդրում, ինչպէս մեր Տէրը երբ սրբապիղծ չարչիներին Հոր տնից դուրս շպրտեց կոչելով նրանց օձերի ծնունդներ, իր մեծագոյն հանդուրժողականութեամբ հանդերձ երբեւէ ներողութիւն չխնդրեց։ Որեւէ «Իմ քայլական» գործչից նախընտրական փուլում լսե՞լ եք, որ իրենց ծրագրերի մէջ է մտնում հիմներգի փոփոխութիւնը։ Ոչ, չենք լսել։ Նրանց ծրագրերում այդպիսի սպառնալիք կամ խոստում կա՞ր․- ոչ։ Այդ դէպքում ինչու՞ են Արամ Խաչատրեան անունը շահարկելով այսօր այդ հարցը բարձրացնում։ Բնական չէ՞ հարցենլ, այ չեկիստա-կոմսոմոլներ, ուք յեղափոխութիւն եք արել Սերժ Սարգսեանի՞ դէմ, թէ Միքայել Նալբանդեանի դէմ։ Այ բոլշեւիկեան թափթփուկներ, ստալիչնի բջեր, դու՞ք էդ ո՞վ եղաք, որ մեր ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԵՐԳԻՉ Միքայէլ Նալբանդեանին ուզում եք, ձեր բառերով՝ «ֆուկ անել» եւ մեր ժողովրդին պարտադրել ձեր ծախու բոլշեւիկ տատ ու պապերին հարազատ, նրանց կուռք ստալինի օրոք որպէս ստալինեան ժամանակների խորհրդանիշ գրուած լեշը խորհրադանշական լեշը մեր ժողովրդին պարտադրելու համար։ Նորարարիկներ, յեղափոխօրէն բա՞ն եք ուզում փոխել, ընտրական օրէնսգրքից ու սահմանադրութիւնից խօսեք։ Ուզում եք հաւերժանալ որպէս բարձրագոյն ապազգային սրիկանե՞ր։ Դուք չգիտե՞ք որ ազգային օրհներգը «թամաշ»-ի երգ չէ, ոչ էլ արուէստի բարձրագոյն ստեղծագործութիւն։ Այն ժողովրդի բարձրագոյն ստեղծագործութեանը՝ յանուն անկախութեան ու ազատութեան պայքարին ուղեկցած գործն է։ Մեր այսօրուայ աւելի քան հարիւրհիսունամեայ ազգային հիմները հայ ազատամարտի տարբեր փուլերին ուղեկցած գլխաւոր երգն է եղել։ Այդ երգով են նախանցեալ դարի մեր նուիրեալները գնացել ինքնա ողջկաիզման յանուն մեր ազգային իրաւունքների, «Մեր Հայրենիք»-ն է եղել Վանի ինքնապաշտպանական-ազատագրական մարտերի գլխաւոր երգը, Մեր Հայրենիք-ն է եղել Սարդարապատը կերտած մեր հայրերի ներշնչման աղբիւրն ու հիմնական երգը։ Այդ երգն է եղել մեր Անկախ Հայրենիքի խորհրդանիշը 1918-1921 թթ. եւ բոլդեւիկեան բռնապետութեան, ազգային գերեվարութեան տարիներին նրանով են անկախ Հայաստանի գաղափարն իրենց հոգում կրել հայ մարդիկ,։ Այդ երգն է, նրա՝ «միեւնոյնն է մի օր մեռնելու ենք եւ երանի նրան, ով հենց այնպէս չի մահանայ այլ կը զոհուի յանուն ազգի» գաղափարն է ուղեկցել «սովետական» տարիներին յանուն անկախութեան պայքարի դրոշ պարզած նուիրեալներին։ Վերջապէս, այդ երգով են 1921 թ-ի փետրուարեան հակաբոլշեւիկեան ապստամբութեան օրերին Երեւանն ու Հայաստանի հիմնական մասը բոլշեւիկներից ազատագրել, մտաւորականներին բանտերից ազատել հայ ապստամբները։ ՈՒ Մեր Հայրենիքը որպէս աղօթք է հնչել բոլշեւիկների դաւադրութեամբ կալանաւորուած ու Ռուսաստան քշուած 1500 հայ սպաների, հարիւր հազարաւոր բռնադատուած հայերի ու հարիւրաւոր քաղկալանաւորների շուրթերին։ Վստահ եմ, դուք այս ամենի մասին գաղափար չունեք, աւելին՝ դուք թքած ունեք եւ Միքայէլ Նալբանդեանի եւ ողջ ազգային հայ արժեքային համակարգի վրայ։ Դուք չգիտեք նաեւ որ ձեր չհաւանած մեղեդին այնուամենայնիւ ռուս կոմպոզիտոր Գլազունովին այնքան է դուր եկել, որ օգտագործել է որպէս աղբիւր։ Դեռ բառերն էլ չկան, բայց արդէն ըմբոշխնում է հմայքը ազգային նոր հիմներգի։ Ես գիտեմ, որ անթոյլատրելի է անիծել որեւէ մէկին, ուստի կը փորձեմ զսպել ինձ, բայց մեր Տիրոջից խնդրում եմ անպատիժ չթողնել բոլոր նրանց վրայ, ովքեր համարձակւոմ են անարգել ազգային մեծերին եւ թող մեր նախնիների զայրոյթն ու ցասումը տիեզերական պատիժ գտնի այս անբարտաւան անեծքի ձեւով ընկնի երիտասարդ հարւհայ... Պապանձուեք լակօտներ, դուք մեր ազգի էութեան դէմ եք ընդվզում։ Գիտեմ, դուք ոչ մի սրբութիւն չունեք, բայց ձեր այդ սրբապղծութեան համար սերունդներով եւ դեռ այս կեանքում տառապանքների ու կտտանքների եք արժանանալու եւ օրհնուի այն ձեռքը ով Միքայէլ Նալբանդեանի մի քանի սերունդների սրբութիւնները պղծել կամեցողներին ու նրանց սերունդների երկրային գեհենի կարժանացնի։ Խօսքերով հայկական հնագոյն օրհներգի փոփոխութիւնը ուի որպէս սովետական այսինքն գերեալ Հայաստանի խորհրդանիշ գրուած հիմներգով։ Դեգենարատ տականքները միայն կարող են այրենիքը փոխարինելի համարել բռնազաւթուած Հայաստանի համար գրուած բոլշեւիկեան խորհրդանիշ մեղեդիով»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am