«Փաստ» թերթը գրում է. «Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու և 2018թ. տարեկան հայտարարագրերը:
Նշենք, որ Ռ. Մկրտչյանը Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2018թ. նոյեմբերին: Նշված երկու հայտարարագրերը ներկայացրել է 2019թ. հունվարի 24–ին և 25–ին:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ բացի անշարժ գույքի վերաբերյալ տվյալներից, այլ տվյալներ չկան: Այստեղ նա հայտարարագրել է երկու բնակարան:
Իսկ արդեն 2018թ. տարեկան հայտարարագրում վերոնշյալ երկու բնակարանները չկան: Փոխարենը՝ 2018թ. տարեկան հայտարարագրում առկա է տեղեկատվություն դրամական միջոցների վերաբերյալ: Ըստ տարեկան հայտարարագրի՝ Ռ. Մկրտչյանի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 840 000 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում նվազել է՝ կազմելով 500 000 ՀՀ դրամ:
Ռազմիկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:
Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը