Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը դեռ լարված է
Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Չեղյալ հայտարարված չվերթների քանակը զգալիորեն նվազել է, իսկ հետաձգված թռիչքների թիվը չի նվազում: «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առցանց ժամատախտակի համաձայն՝ 18 չվերթ է հետաձգվել և նույնքան չվերթ չեղարկվել։ «Շերեմետևոյում» չեն կարողանում թռչել 10 ինքնաթիռներ, 30 չվերթ չեղարկվել է։ «Վնուկովոյի» օդանավակայանի առցանց ժամատախտակը հաղորդում է չորս չվերթի չեղարկման մասին: Չվերթների չեղարկման և հետաձգման պատճառները չեն նշվում։
