Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում. ինչ հանդիպումներ են սպասվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկում է Քյոլն քաղաքից: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հունվարի 30-ի ուշ երեկոյան վարչապետի ինքնաթիռը վայրէջք կատարեց Քյոլնի «Քյոլնն-Բոնն» օդանավակայանում: Վաղ առավոտից օրը հագեցած է լինելու հանդիպումներով. վարչապետը նախ կհանդիպի KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ, ապա կմեկնի Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ կհանդիպի համալսարանի ղեկավար կազմի հետ: Այստեղ նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև: Համալսարանում վարչապետը հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին: Հաջորդ կանգառը լինելու է Քյոլնի քաղաքապետարանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝  Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի եվրոպական և միջազգային հարցերով նախարար Շտեֆան Հոլդհոֆ Գերթների կողմից ճաշ կմատուցվի: Այնուհետև Փաշինյանը կայցելի Քյոլնի Մայր տաճար, իսկ ավելի ուշ արդեն կմեկնի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարան: Այստեղ ՀՀ վարչապետը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կզրուցի համայնքին հետաքրքրող հարցերի շուրջ: Նույն օրը  վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կմեկնի Բեռլին: Օրվա ավարտին նա կընթրի մի խումբ գերմանացի պատգամավորների հետ: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա կավարտվի փետրվարի 1-ին:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am