ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնան...Մարուքյան

Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի՝ կառավարության կառուցվածք վերադարձնելու մասին. Բոլոր նորընծա պաշտոնյաներին, ովքեր մեկեն սկսել են կրծքով պաշտպանել խորհրդարանական Հայաստանում սուպերվարչապետական կառավարումը չեմ ուզում նույնիսկ հորդորել, որ հիշեն իրենց մեկամյա վաղեմության սրտաճմլիկ ելույթներն ու ահասարսուռ հիշեցումները Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ողբերգական իրադարձությունների մասին։ Սուպերվարչապետական համակարգի պաշտպաններին ուզում եմ խորհուրդ տալ տեղափոխվել այն Հայաստան, որտեղ հնարավոր եղավ մեծագույն ոճրի հետևանքով այնքան թուլացնել մեր պետական կարգը, այնպես այլանդակել պետական ինստիտուտներն ու դրանց հիմքերը, որ այդ ամենը պետք է ավարտվեր մեկ մարդու ձեռքում ենթարկված Ներքին գործերի, Ազգային անվտանգութան և պետեկամուտների նախարարություններով։ Սա եղել է քաղաքական որոշում։ Այդ կառուցվածքային փոփոխության (երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն և Քննչական կոմիտեն ենթարկվել են մեկ անձի) հետևանքներին մենք առերեսվել ենք տարիներ շարունակ։ Հենց դրա արդյունքում են մեր երկրում եղել մարդու իրավունքների շարունակական, համակարգված և զանգվածային խախտումները։ Ավելին, հենց այդպիսի համակարգային աղճատումն ու այլասերումն է եղել դատական իշխանության կախվածության հիմնական պատճառը գործադիրից՝ հիմք դնելով Հայաստանում ավտորիտար կառավարման վայրի ձևին։

Համոզված եմ, որ նոր Հայաստանի առջև դրված խնդիրները հնարավոր չէ լուծել Ռոբերտ Քոչարյանի հաստատած հակապետական համակարգի միջոցով։ Ավելին, խորը կասկածներ ունեմ, որ հին կառավարման գործիքների կիրառումը ցանկացած, նույնիսկ ամենալեգիտիմ, իշխանությանը ժամանակի ընթացքում դարձնելու է ավտորիտոր։ Ոչ վաղ անցյալում սա շատերիս համար տարրական ճշմարտություն էր։ Եվ հիմա երբ մենք խոսում ենք իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովման անհրաժեշտության մասին, նկատի ունենք, որ գործադիր իշխանության որևէ մարմին չպետք է ունենա բացարձակ անվերահսկելի գործառույթներ։ Ուստի ոչ միայն ինքը՝ կառավարությունը, պետք է գտնվի խորհրդարանական վերահսկողության ներքո՝ որպես ամբողջական մարմին, այլև նրա առանձին ինստիտուտները, որոնց միջոցով իրականացնում է իր գործառույթները, նույնպես պետք է անվերապահորեն գտնվեն խորհրդարանական վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերվում է այս օրերին շրջանառության մեջ դրված այն պարզունակ թեզին, որ եթե ոստիկանությունը, ԱԱԾ֊ն, ՊԵԿ֊ը դառնան նախարարություններ և հաշվետու լինի ԱԺ-ին, ապա դա ենթադրում է, որ այդ կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու են, ապա ուղղակիորեն պնդում եմ, որ սուպերվարչապետական այս համակարգն ինքնին ենթադրում է, որ այդ կառույցներում նշանակումները ենթարկվում են օրվա իշխանության քիմքին հարազատ խիստ քաղաքական նպատակահարմարությանը։ Ի հավելումն ասվածի նաև գտնում եմ, որ ԱԱԾ֊ն և ՊԵԿ-ը ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնան և հաշվետու լինեն խորհրդարանին այլ նաև ԱԱԾ֊ից և ՊԵԿ-իցպետք է դուրս բերվեն քննչական մարմինները, որպեսզի խուսափենք գերատեսչական շահերի բախումից և յուրքանչյուր մարմին զբաղվի իր ուրույն առաքելությամբ։ Հ․Գ․ Սուպերվարչապետական համակարգի նոր պաշտպաններին առաջարկում եմ քննարկել պաշտպանության նախարարությունը ևս դուրս բերել խորհրդարանական վերահսկողությունից և դարձնել վարչապետին ենթակա մարմին, որովհետև ձեր այսօրվա հայտարարություններով թերագնահատում եք Հայաստանի Պաշտպանական գերատեսչությունը, որը մինչդեռ իր նշանակությամբ և կարևորությամբ մի քանի անգամ ետ է թողնում և ոստիկանությանը և ԱԱԾ-ին, բայց այն նախարարություն է և հաշվետու է խորհրդարանին։ Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ 

դիտվել է 58 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am