Տարեց կնոջը դանակի գործադրմամբ նախասրահից տարել է ննջասենյակ. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի տներից մեկը և հարձակվել նույն տան՝ 1936թ. ծնված բնակչուհու վրա, իսկ երրորդ անձը, ավազակային հարձակմանն օժանդակելու դիտավորությամբ, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, սպասել է դրսում՝ հսկելով տարածքը: Այնուհետև տուն ներխուժած անձանցից մեկը տարեց կնոջը նախասրահից տարել է ննջասենյակ, դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել, ապա տնից հափշտակել են խոշոր չափի՝ 200.000 ՌԴ ռուբլի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր և հեռացել: Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: 82-ամյա կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, իրականացվել հարցաքննություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Հրազդանի բաժնին: Նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կոտայքի մարզի բնակիչներ՝ ծնված 1994, 1993 և 1980թթ., անհատականացվել նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրանցից երկուսին՝ 24 և 25-ամյա երիտասարդներին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Իսկ 38-ամյա տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am