«Երբ գողերը մտել են տուն, գլխավոր մասնագետի որդին քնած է եղել, Աստծուց գոհ են, որ նրան չեն վնասել… ապահովեք մեր անվտանգությունը»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, ում բնակարանից վերջերս գողություն էր կատարվել, դիմել է ՄԻՊ-ին: Հիշեցնենք, որ օրերս հրապարակվեց այն մասին, որ հունվարի 25-ին` Ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանություն է դիմել ՀՀ հաշվեքննիչ պալատում որպես գլխավոր մասնագետ աշխատող Արմեն Հովհաննիսյանը եւ հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը եւ գողություն կատարել: «Ժողովուրդ» օրաթերթին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել. Արմեն Հովհաննիսյանի մտերիմները մեզ հետ զրույցում պատմեցին, որ իրականում այն, ինչ հրապարակվել է մամուլում, թե 15 միլիոնի գողություն է եղել, իրականությանը չի համապատասխանում: «Տանից միլիոնների ապրանք չեն տարել, այլ տարել են մի քանի զարդ, սակայն այս իրավիճակում մտահոգիչ է այն, որ իրավապահները համապատասխան քննչական գործողություն դեռ չիրականացրած` կատարվածի մասին շտապում են հայտնել մամուլին եւ այլն էլ ոչ հավաստի տեղեություններ` ոտնահարելով մեր հարազատների իրավունքները»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գողերը երբ մտել են տուն, գլխավոր մասնագետի որդին քնած է եղել, եւ Աստծուց գոհ են այն բանի համար, որ նրան չեն վնասել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել իրավապահների իր տան շուրջօրյա անվտանգությունը ապահովելու համար: «Գողերը չեն հայտնաբերվել: Արմեն Հովհաննիսյանի անունը հրապարակվել է, ինքը անհանգստանում է իր ընտանիքի համար, դրա համար դիմում է ՄԻՊ, որ իր անձնական տվյալների սկզբունքը անտեսել են եւ հրապարակել են»,- նշեց մեր զրուցակիցը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am