Արարատի մարզի Մրգավետ գյուղի դպրոցում տեղի է ունեցել դպրոցի տնօրենի ընտրություն,որին մասնակցել է 4 թեկնածու թե նույն դպրոցից,թե հարևան գյուղերի դպրոցներից:
Կայացած ընտրության և քվերակության արդյունքում այդ պաշտոնին նշանակվել է Արևիկ Թարվերդյանը,ով հարևան՝Մխչյան գյուղի դպրոցի ուսուցիչ է եղել:
Բանն այն է,որ Արևիկ Թարվերդյանը ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ սատարել է մարզպետ Գարիկ Սարգսյանին,իրենց տան բակում է տեղակայված եղել ՙՙԻմ քայլի՚՚ նախընտրական շտաբը,իսկ վերջինս էլ որպես պարգև տիկին Թարվերդյանին նվիրել է դպրոցի տնօրենի պաշտոնը:
Ինչպես հայտնի է ,դպրոցի տնօրենի մրցույթի անցկացման կարգի համաձայն ,մրցույթն իրականացնելու ժամանակ ներկայացուցիչներ են ընդգրկված լինում ԿԳՆ-ից,մարզպետարանից,համայնքապետարանից,ներկայացուցիչներ կան ծնողական եւ մանկավարժական խորհուրդներից,այսինքն ստացվում է այնպես,որ նրանց բոլորի վրա էլ ազդել է մարզպետ Գարիկ Սարգսյանը,բոլորն էլ պարել են նրա ՙՙսրինգի՚՚ տակ, այսպես ասած աշխատել են նախկին մեթոդները:
Մրցույթի մասնակիցներից մեկ այլ թեկնածու՝Գայանե Աբրահամյանը ,որոշել էր բարձրաձայնել և մանրամասներ պատմել մրցույթի օրը տեղի ունեցած ապօրինությունների մասին:Գայանե Աբրահամյանի մամուլի ասուլիսը նախատեսված էր այսօր՝Հայելի ակումբում,սակայն վերջինս երեկ երեկոյան հրաժարվեց ասուլիսին մասնակցելուց,պատճառաբանելով,որ խնդիրներ կունենա:
Արարատի մարզպե՞տն է սպառնացել և վախեցրե՞լ,եթե այո,ուրեմն դեռ աշխատում են ՀՀԿ-ի ժամանակվա մեթոդները:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը