Պարոն փոխնախարարիկ, միգուցե խորհուրդ տայիր բանակից էլ հոգևորականներին հանեին. խելքի՛ եկեք դու և քեզ պես մտածողները

Օրեր առաջ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Արարատի մարզի Այգեստան համայնքի դպրոցներից մեկում անվայել կերպով խոսել էր հոգեւորականի հետ, դիտողություն արել, թե վերջինս ինչ գործ ունիդպրոցում եւ դուրս հրավիրել: Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը անդրադարձել է  Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ համայնքի հոգեւոր հովվի միջեւ տեղի ունեցած տհաճ միջադեպին. «Այս անգամ իր իշխանական գործընկերոջ պահվածքն արդարացնելու եւ վերջինիս սատարելու համար դատարկախոսության եւ անմտության էստաֆետը ստանձնել է ՀՀ մշակույթի փոխնախարար՝ մի կրտսեր «իշխանիկ» Տիգրան Գալստյանը՝ բարբաջելով, մեջբերում եմ .«պատկերացրեք՝ դպրոցում տեսնեք զինվորական համազգեստով, զինված ֆիդայի, հարցնեք, թե ինչո՞ւ է դպրոցում, իսկ նա սկսի ձեզ նախատել՝ պատմելով հայդուկյան շարժման հայապահպան լինելու կարեւորության մասին։ Հայաստանի Հանրապետությունում ամենաթողության իրավունք ոչ ոք չունի...»։ Փաստորեն, հերթը հասավ նաեւ զինվորականներին։ Հոգեւորականը եւ զինվորականը մեր դպրոցներ մտնելու եւ հայապահպանության գաղափարներ քարոզելու իրավունք չունեն իշխանական էշելոններ սպրդած, ըստ մեր որոշ խեղկատակ պաշտոնյաների»։ Եզրափակելով խոսքը` Տեր հայրն ընդգծում է. «Ես խորհուրդ կտայի այդ փոխնախարարիկին հեռացնել իրենից Մեծն Տիգրանի փառահեղ անունը եւ իր անձնագրում հիշատակվեր օտար Վասյա, Միշել, Ջորջ կամ այլ անունով, Ջորջի կողքին էլ Գալստյանի փոխարեն Սորոսը կսազեր։ Էս ու՞ր եք ուզում տանել մեր ազգին...Միգուցե խորհուրդ տայիր պարոն փոխնախարարիկ բանակից էլ հոգեւորականներին դուրս հանեին՝ կազմալուծելով Ազգ-Բանակ-Եկեղեցի այս հզոր եռամիությունը։ Խելքի՛ եկեք «պարոն» Գալստյան, ե՛ւ դու, ե՛ւ քեզ պես մտածողները... քանի դեռ ուշ չէ»։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am