ԱԱԾ-ում բոլորը կունենան նման բաճկոններ

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվեց նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի անվանական բաճկոնը, որի վրա գրված են իր անունն ու «պատգամավոր» բառը։ Նա քննադատություններից պաշտպանվելու համար մատնացույց արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, թե ինչու չեն քննադատում նրան՝ նման բաճկոն կրելու համար։ Վերջինիս բաճկոնի վրա էլ գրված են նրա անունը և «ԱԱԾ»։ Երեկ մենք Վանեցյանին հարցրինք, թե ումն է անվանական բաճկոնի գաղափարը, եւ ինչու է ինքը կրում։ «Ես որոշել եմ փոխել ԱԱԾ աշխատակիցների համազգեստը, իսկ այն անվանական բաճկոնն ԱԱԾ նոր՝ փորձնական համազգեստն է։ Առաջնահերթ փոխվելու են սահմանապահ զորքերի հսկիչ անձնագրային կետերի աշխատակիցների համազգեստները, քանի որ կարծում եմ, որ քաղաքացիները, գալով Հայաստանի Հանրապետություն, առաջին պետական աշխատողին, որ տեսնում են, դա հենց այդ զորքերի աշխատակիցներն են, ու կարծում եմ, որ պետք է փոխել նրանց սովետական հին համազգեստը»։ Կոստյո՞ւմն է, որ պետք է «գեղեցկացնի» ԱԱԾ աշխատողին։ «Այո, պետք է լինի գեղեցիկ և աչքին հաճելի։ Այդ համազգեստն է, որ ես կրում եմ ու կարծում եմ, որ շատ գեղեցիկ է, եթե գեղեցիկ չլիներ, բոլորը չէին փորձի նմանվել ու կրել նման բաճկոններ»։ Վանեցյանն ասաց նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվանական բաճկոնն էլ ինքն է նվիրել՝ որպես փորձանմուշ։ ԱԱԾ տնօրենի խոսքով՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներ ունենալու են իրենց համար նախատեսված ու տարբերվող համազգեստ։ Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում

դիտվել է 99 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am