Երևանում անընդհատ խնդիրներ են ծագում, և բոլոր խնդիրների առաջնագծում դուք եք. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2018թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը: Նիստին մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տնօրեն Արտակ Նահապետյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում Երևանում կատարված աշխատանքները, ինչպես նաև այն ծրագրերը, որոնցով այս տարի շարունակվելու է արտակարգ իրավիճակների նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությունը: Բոլոր երևանցիների անունից շնորհակալություն հայտնելով ԱԻՆ աշխատակիցներին շուրջօրյա աշխատանքի համար՝ քաղաքապետը նշել է. «Երևանում անընդհատ խնդիրներ են ծագում, և բոլոր խնդիրների առաջնագծում դուք եք: Համարում եմ ձեր կատարած աշխատանքը ուղղակի անգին: Սա ուղղակի հերոսություն է և, երբ մենք ասում ենք՝ ով է մերօրյա հերոսը, այստեղ՝ քաղաքում, իսկապես դուք եք: Եվ պետք է, որ բնակչությունը նույնպես դա գիտակցի, ունենա խոր հարգանք ձեր հանդեպ: Եվ մենք աշխատանքներ կտանենք այդ ուղղությամբ՝ սկսած դպրոցներից»: Երևանի բնակչության անվտանգության ապահովմանը միտված գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանն արժանացել է Երևանի «Պատվավոր փրկարար» հուշամեդալի: Մասնագիտական բարձր պատրաստականության, բարեխիղճ ծառայության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Երևանի քաղաքապետի պատվոգրով են պարգևատրվել. Ժորա Հակոբյանը (ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ-ի հրշեջ, փ/ծ սերժանտ), Լյովա Գևորգյանը (ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ-ի ավագ հրշեջ, փ/ծ սերժանտ), Գրիգոր Գալստյանը (ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Աջափնյակ բաժնի թիվ 7 ՀՓՋ-ի վարորդ-մեխանիկ, փ/ծ սերժանտ), Տիգրան Իսրայելյանը (ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Ավան բաժնի թիվ 11 ՀՓՋ-ի ավագ հրշեջ, փ/ծ սերժանտ), Անաիդա Մանուկյանը (ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՃԿԲ համակարգչային օպերատոր, փ/ծ սերժանտ): Միաժամանակ 2018թ. քաղաքացիական պաշտպանության և բնակչության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար ՀՀ ԱԻՆ պատվոգրերի են արժանացել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ Էվելինա Մարտիրոսյանը և աշխատակազմի քարտուղարության զորահավաքային բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Մկրտչյանը:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am