Արարատ Միրզոյանի վերարկուր առեղծվածը. ինչպես այն հայտնվեց անվտանգության պետի մոտ. տեսանյութ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, բարեկամներ և չարեկամներ, Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ձեր ուշադրությանն արժանացած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։ Այո, ԱԺ նախագահի համար օրենքով սահմանված է պետական պահպանության ռեժիմ։ Պարզվում է՝ ԱԺ նախագահը որևէ տեղ այցելելիս իր վերարկուն պիտի թողնի ոչ թե ընդհանուր հանդերձարանում, այլ իր անվտանգության աշխատակիցների մոտ։ Ահա թե ինչպես է իմ վերարկուն հայտնվել իմ անվտանգության պետի մոտ։ Կարո՞ղ էի ինքնուրույն հագնել վերարկուն։ Իհարկե։ Բայց մի շատ տեխնիկական, գուցե նաև տափակ նրբություն կա։ Համաձայնեք՝ տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը ևս այնքան էլ հրապուրիչ հեռանկար չի։ Մանավանդ որ, ինչպես տեսանյութում երևում է, արագ շարժվելու խնդիր կար՝ մյուս մեքենաներն էին հերթով մոտենում։ Կարիք կա՞ր մեքենա նստելուց առաջ վերարկու հագնել։ «Ինչ է, ցուրտ էր մեքենայում»,- հեգնում եք։ Սիրով տեղեկացնեմ։ Ցուրտ չէր, բայց բավականին սառն էր՝ իմ մեքենայի շարժիչը միացրած չենք պահում, մինչ ես որևէ միջոցառման եմ մասնակցում։ «Ինչու ինքը չի բացում իր մեքենայի դուռը»,- ասում եք։ Լավատեսորեն հավատացած եմ, որ տեսախցիկները զուտ պատահականորեն չեն ֆիքսում և ապա տարածում կադրեր բազմաթիվ դեպքերից, երբ ես ինքս եմ բացում դուռը։ Թեկուզ նույն օրը առավոտյան Եռաբլուրից հեռանալիս։ «Ջիպ ա տեսել»,- ասում են։ Ժպիտով հիշում եմ իմ սեփական ամենագնացը, որն իհարկե անհամեմատ ավելի համեստ դասի է։ Մեքենա վարելն, ի դեպ, շատ եմ կարոտում։ Սիրում էի։ Գռեհկություն, չտեսություն, ՀՀԿ-ացում։ Երբեմն անգամ այսպիսի որակումներ տրվեցին այս տեսարանին։ Իհարկե հաճելի չի լսելը, բայց գրողների և նրանց բարեվարքության գործն է, բարեբախտաբար ազատ երկրում ենք արդեն ապրում, և ես ուրախ եմ, որ շատերի թվում նաև հեռավոր 2004-ից իմ համեստ ներդրմամբ հնարավոր եմ դարձրել խոսքի ազատության այս աստիճանը։ Իսկ բովանդակային պիտի ասեմ միայն, որ չեմ կիսում այս որակումները։ Առաջ անցնելով ասեմ, որ առաջիկայում պիտի տեղափոխվեմ, այսպես կոչված, կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների և իմ բազմամյա հարևանների կյանքը։ Ի դեպ, այնտեղ դեռ արագացված տեմպերով վերանորոգում չի ընթանում, ինչպես օրեր առաջ շտապել էր պնդել «հավաստի աղբյուրներից» տեղեկացված «լրատվամիջոցը»։ Ասեմ նաև, որ վերանորոգման կարիք լինելու է։ Եթե տեսնեիք, կհամաձայնեիք։ Ի դեպ, տեղափոխվելու եմ ափսոսանքով։ Ասեմ` ինչու։ Բացի իմ հայրական տանից, մենք մի մեկսենյականոց բնակարան ունեինք, որը վաճառել էինք հեղափոխությունից քիչ առաջ։ Այդ գումարը որպես կանխավճար օգտագործելով՝ հիփոթեքով ավելի ընդարձակ բնակարան ենք ձեռք բերել մի նորակառույցում (ամենևին ոչ քաղաքի կենտրոնում և իհարկե ամենևին ոչ մի ամբողջ հարկաբաժին, ինչի մասին «տեղեկություններ ունի» մեկ այլ լրատվամիջոց), որը երազում էինք վերանորոգել և ուր պիտի տեղափոխվեինք ողջ ընտանիքով։ Հիմա ստիպված ենք լինելու պաշտոնավարմանս ժամկետով հետաձգել այդ երազանքի իրագործումը։ Փաստերի՝ արդեն հիշատակածս խիստ կամայական, երբեմն ազնիվ, բայց միամիտ, երբեմն հայտնի կենտրոններից անթաքույց արվող մեկնաբանությունները և գռեհիկ որակումները թևաթափ անո՞ւմ են։ Իհարկե, ոչ։ Շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ես երդում եմ տվել։ Պիտի գրեի՞ սա։ Վստահ չեմ։ Կողքից ասում են՝ ոչ։ Բայց դժվար թեմաներից խուսափելու բնավորություն չունեմ, էդպես եմ դաստիարակվել տանը և բակում։ Ամաչելու կամ թաքցնելու բան էլ չունեմ։ Լավ եղեք, առողջ եղեք, հաճախ ժպտացեք ձեր սիրելիներին։ Հ․Գ․ Ի դեպ, այս «կարևոր» թեմաների կողքին մի «անկարևոր» տեղեկություն հայտնեմ։ ԱԺ-ում իրականացվող բենզինի չափաքանակի կրճատումների արդյունքում նախնական հաշվարկով կտնտեսվի ավելի քան 35 մլն դրամ տարեկան։ Կրճատված ավտոմեքենաների տնտեսվելիք ընթացիկ սպասարկումը դեռ հաշվարկված չի։ Միանգամից ասեմ՝ այս գումարի մի մասը կարող է ուղղվել աշխատակիցների պարգևավճարներին, ինչի համար հատուկ գնահատման համակարգ կստեղծվի, այնպիսին, ինչպիսին կա բազմաթիվ ընկերություններում։ Պետծառայողներն, այո, պետք է աշխատանքի որակ ապահովեն, այդ թվում և քիչ թե շատ արժանապատիվ վճար ստանալով։ Սա պետություն է, ձեր ցավը տանեմ, ոչ թե որբի գլուխ, ինչպես կոպտորեն, բայց դիպուկ ասել էր դասականը»։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am